Մամուլի տեսություն 03․12․2022
https://parstoday.ir/hy/news/iran-i188296-Մամուլի_տեսություն_03_12_2022
Վերջին տարիներին Իրանը հսկայական առաջընթաց է գրանցել բոլոր տեսակի բալիստիկ հրթիռների նախագծման, մշակման, արտադրության և շահագործման ոլորտում, և այդ հրթիռների հեռահարությունն ու ճշգրտությունը շարունակաբար մեծանում են:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 03, 2022 07:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03․12․2022

Վերջին տարիներին Իրանը հսկայական առաջընթաց է գրանցել բոլոր տեսակի բալիստիկ հրթիռների նախագծման, մշակման, արտադրության և շահագործման ոլորտում, և այդ հրթիռների հեռահարությունն ու ճշգրտությունը շարունակաբար մեծանում են:

Քեյհան

Եվրոպացիները «վառելափայտ» են փնտրում, իրանցիները՝ «գենային թերապիա»

Անցած օրերի ընթացքում «Daily Mail» թերթը  գրել էր. «Ապրելու ծախսերի աճի պայմաններում բրիտանական ընտանիքները սկսել են ուտել կենդանիների, ներառյալ շների և կատուների ուտելիքները։ Նրանք իրենք ճաշը տաքացնում են ռադիատորների և մոմերի վրա»: Ֆրանսիական լրատվամիջոցները տարբեր հաղորդումներում նաև շեշտել են, որ ֆրանսիական ընտանիքների մեծ մասը դիմել է ավանդական վառարաններին և վառելափայտով տաքացուցիչներին՝ հնարավորինս նվազեցնելու էլեկտրաէներգիայի և գազի աստղաբաշխական վճարումները, որպեսզի կարողանան ձմեռն անցկացնել: Գերմանիայի վիճակագրական գերատեսչությունը նույնպես անցած շաբաթների տարածած հայտարարության մեջ նշել է,-«Փայտի և վառելափայտի գնդիկների գների աճը պայմանավորված է պահանջարկի աճով, քանի որ շատ գերմանացիներ գազի, նավթի և էլեկտրաէներգիայի թանկացման պայմաններում  դիմում են այդ ապրանքներին՝ իրենց տները տաքացնելու  համար»:

Այս հայտարարության մեկ այլ հատվածում ասված է.«Վառելափայտի և փայտի գինը Գերմանիայում աճել է 86 տոկոսով՝ շարունակվող էներգետիկ ճգնաժամի պատճառով»։

Միևնույն ժամանակ, երբ եվրոպական երկրները պայքարում են էներգետիկայի ոլորտում, Իրանը մի քանի ամիս է, ինչ աշխարհի ավելի քան 6 երկրներում իրականացնում է մի շատ կարևոր և առանցքային նախագիծ՝ «արտատարածքային նավթավերամշակման գործարան» խորագրով։

 

Վաթան Էմրուզ

Գերմանիայում զբաղվածությունը սառել է

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետևանքները եվրոպական տնտեսության մեջ օրեցօր նոր երանգ են ստանում։ Գերմանիան, որպես Ռուսաստանից էներգիայի հիմնական ուղղություն, այս միջադեպի տնտեսական զոհերի առաջին շարքում է։

Վերջին զեկույցում «Ռաշա Թուդեյ»-ը քննարկել է Գերմանիայում գործազրկության հարցը և գրել. «Վերջին վիճակագրության համաձայն՝ նոյեմբերին Գերմանիայում գործազուրկների թիվն  աճել է 17 հազար մարդով և հասել 2 միլիոն 450 հազար մարդու։ Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործազրկության մակարդակը հոկտեմբերին 5․5 տոկոսից  հասել է 5․6 տոկոսի-ի։

 Ջավան

 «Միատարր պաշտպանության չեզոքացումը» իրանական հիպերձայնային հրթիռներով

Վերջին տարիներին Իրանը հսկայական առաջընթաց է գրանցել բոլոր տեսակի բալիստիկ հրթիռների նախագծման, մշակման, արտադրության և շահագործման ոլորտում, և այդ հրթիռների հեռահարությունն ու ճշգրտությունը շարունակաբար մեծանում են: Այժմ թվում է, թե Իրանը կարողացել է մեծ ու աննախադեպ քայլ կատարել այս ոլորտում, այն է՝ հիպերձայնային հրթիռների մշակումը։ Նման զենքերը համարվում են խաղափոխիչներ, այլ կերպ ասած՝այս հրթիռներն այն զենքերի շարքում են, որոնք կարող են փոխել պատերազմների ճակատագիրը։

 

Էթելաաթ

Եվրամիություն. Ռուսաստանի 300 միլիարդ դոլարի արգելափակված փողը կծախսենք Ուկրաինայի վերականգնման համար

 

Ուկրաինայի նախագահի խորհրդականն ասել է. –«Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր Ուկրաինան կորցրել է մոտ 13 հազար զինվոր»։

Միխայլո Պոդոլյակն ասել է. «Ուկրաինական բանակի գլխավոր շտաբի պաշտոնական գնահատականների համաձայն՝ այդ զոհերի հասնում է 10-13 հազարի: Մյուս կողմից, ուկրաինական բանակը հայտարարել է, որ Ռուսաստանը օգտագործում է միջուկային հնարավորություններ ունեցող, բայց ոչ պայթուցիկ մարտագլխիկներով հրթիռներ՝ երկրի հակաօդային պաշտպանությունը քայքայելու համար։

Ուկրաինական բանակը հավելել է․-«Ուկրաինայի երկու արևմտյան շրջաններում հայտնաբերել ենք խորհրդային ժամանակաշրջանի X-55 թեւավոր հրթիռների մասեր: Այդ հրթիռներն արձակվում են մեր երկրի հակաօդային պաշտպանության համակարգը քայքայելու նպատակով»։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը  ասել է․-«Մենք վերահսկում ենք Ռուսաստանի Կենտրոնական բանկի 300 միլիարդ դոլարի ֆինանսական ռեսուրսները , և այդ ռեսուրսները պետք է օգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար։ Մենք կուսումնասիրենք այս գործողության իրավական ուղիները»:

Ի դեպ  Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։

 

News.am

Եվրամիությունը 1100 ուկրաինացի զինվորների ուսուցում է իրականացնում Բորել  

Ուկրաինայի աջակցության հարցով ԵՄ առաքելությունը (EUMAM) այսօր հասել է իր ամբողջական նախնական օպերատիվ ներուժին՝ 1100 զինվոր արդեն ուսուցում է անցնում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք պատրաստվում ենք ռեսուրսներ տրամադրել՝ 16 մլն եվրո մահաբեր սպառազինության համար ուսումնական նպատակներով»,-նշել է նա։ 

Ավելի վաղ  նոյեմբերին ԵՄ-ն հայտարարել է երկու տարի ժամկետով 15 000 ուկրաինացի զինվորների ուսուցման ծրագրի մեկնարկի մասին։

 

News.am
Էրդողանը կոչ է արել Շոլցին «չեզոք դիրքորոշում պահպանել» Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերություններում 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ասել է, որ Անկարան Գերմանիայից ակնկալում է «չեզոք դիրքորոշում» Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերություններում, գրում են թուրքական ԶԼՄ-ները։

Նա նաեւ նշել է, որ «հատուկ նշանակություն» է տալիս Գերմանիայի կանցլերի հետ սերտ երկխոսությանը՝ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար։

Գերմանիայի եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի համար «անընդունելի է կասկածի տակ դնել մյուս անդամի ինքնիշխանությունը»։ Այս մասին նա ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Աթենքում կայացած հանդիպման ժամանակ՝ չնշելով Թուրքիային:

Շոլցը Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ նաեւ հայտարարել է, որ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունները կարող են լուծվել երկխոսության միջոցով եւ միջազգային իրավունքի հիման վրա, եւ որ բարիդրացիական հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն երկու երկրների, այլեւ Եվրոպայի եւ անդրատլանտյան դաշինքի համար։

 

Panorama.am

«Մեծ յոթնյակ»-ը և Ավստրալիան համաձայնության են եկել ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանաչափի շուրջ

«Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան համաձայնության են եկել ռուսական նավթի գնման համար վերին շեմ սահմանելու շուրջ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ռուսական նավթի սակագինը կանոնակարգվող կլինի և մեկ բարելի վերին շեմը չի գերազանցի 60 դոլարը։

««Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան, լինելով գների սահմանափակման կոալիցիայի գործող անդամներ, 2022 թվականի դեկտեմբերի 2-ին համաձայնության են եկել ռուսական ծագման նավթի մեկ բարելի դիմաց 60 ԱՄՆ դոլար առավելագույն գնի շուրջ՝ համաձայն Եվրամիության անդամ երկրների միաձայն որոշման»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունում նշվում է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ից «կամ դրանից անմիջապես հետո»:

Նշվում է նաև, որ մասնակից երկրները շուտով կհրապարակեն գնային վերին շեմի  քաղաքականության կիրառման ավելի մանրամասն կանոններ։

Հիշեցնենք, որ hոկտեմբերի 13-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր` Մոսկվան նավթ չի մատակարարի այն երկրներին, որոնք արհեստականորեն փորձում են սահմանափակել դրա արժեքը՝ օգտագործելով սահմանափակ գնային մեխանիզմ:

 

Tert.am

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ. Արցախի ԱԳՆ

 Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․-«Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, կարծիքները, ինչն օբյեկտիվ գործընթաց է՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս հարցի առանցքային բնույթը։

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ։ Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարել, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։


Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա կարգավիճակի հետ, որը սահմանվել է մեր երկրի ժողովրդի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը ամբողջական և խիստ համապատասխանությամբ»: