Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ. Իրանցիները Սահմանադրությունը համարում են իրենց ազգային ուխտը
https://parstoday.ir/hy/news/iran-i188318-Իրանի_Իսլամական_խորհրդարանի_նախագահ._Իրանցիները_Սահմանադրությունը_համարում_են_իրենց_ազգային_ուխտը
Իրանի Իսլամական խորհրդի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունը՝ անկախ իրենց կողմնորոշումից, ճաշակից, կրոնից և ազգային պատկանելությունից՝ հավելելով, որ իրանցիները Սահմանադրությունը համարում են իրենց ազգային ուխտը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2022 13:40 Asia/Tehran

Իրանի Իսլամական խորհրդի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունը՝ անկախ իրենց կողմնորոշումից, ճաշակից, կրոնից և ազգային պատկանելությունից՝ հավելելով, որ իրանցիները Սահմանադրությունը համարում են իրենց ազգային ուխտը։

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը Սահմանադրության պատասխանատվության ազգային կոնֆերանսում հավելել է, որ թշնամին թիրախավորել է Սահմանադրության մեջ նշված Իրանի ազգային միասնությունը, տարածքային ամբողջականությունը և Իրանի ժողովրդի հիմնական համոզմունքները։ 

Ղալիբաֆը հստակեցրել է, որ Իրանի ինքնիշխանության և ժողովրդի համախմբման և ամբողջականության պահպանման համար չկա ավելի վավերական և մատչելի փաստաթուղթ, քան Սահմանադրությունը։

Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքական առաջնորդները, նրանց լրատվամիջոցները և  Արևմուտքի կողմից հովանավորվող պարսկալեզու լրատվամիջոցները չարաշահեցին ողբերգական իրադարձությունը և Իրանի ժողովրդի իրավունքներին աջակցելու կարգախոսով աջակցություն ցուցաբերեցին խռովարարներին և ազգային անվտանգությունը խաթարողներին: Միևնույն ժամանակ, Իրանի միլիոնավոր  քաղաքացիներ դեմ գնալով խռովարարներին, դուրս եկան երկրի փողոցներ և հրապարակներ՝ ի պաշտպանություն իրենց երկրի և համակարգի: