ԵԱՏՄ երկրներն ու Իրանը մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i188806-ԵԱՏՄ_երկրներն_ու_Իրանը_մինչև_տարեվերջ_համաձայնագիր_կստորագրեն_ազատ_առևտրի_գոտու_վերաբերյալ
ԵԱՏՄ–ն և Իրանը մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջին տասնօրյակը ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կկնքեն։ Այս մասին հայտնում է Tehran Times գործակալությունը` հղում անելով համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավար Միր Հադի Սեյեդիին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2022 09:55 Asia/Tehran
  • ԵԱՏՄ երկրներն ու Իրանը մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու վերաբերյալ

ԵԱՏՄ–ն և Իրանը մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջին տասնօրյակը ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կկնքեն։ Այս մասին հայտնում է Tehran Times գործակալությունը` հղում անելով համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավար Միր Հադի Սեյեդիին։

«Միր Հադի Սեյեդին` ԵԱՏՄ–ի երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավարը, հայտնում է այն մասին, որ երկու կողմերի ներկայացուցիչները համաձայնագիրը կստորագրեն Թեհրանում մինչև տարեվերջ», – փոխանցում է գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փայմանփաքը հայտնել էր, որ ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավաբանական հարցերը նախատեսվում է կարգավորել այս ամսվա ընթացքում։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն էլ հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են առաջիկայում ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։