Ռայիսի. Իրանը շրջանառության մեջ է դրել տեղեկատվության թափանցիկության սկզբունքը
ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Իսլամական Հանրապետության համակարգը հիմնված է այն սկզբունքի վրա, որ մարդիկ ներառված լինեն տեղեկատվական հոսքի մեջ»։
Iran Press գործակալության հաղորդմամբ՝ կիրակի օրը կայացած թափանցիկության խթանման առաջին ազգային համաժողովում, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Սահմանադրությամբ և հարակից օրենքներում ամրագրված է, որ մարդիկ պետք է տեղյակ լինեն պայմանագրերի և համաձայնագրերի, ինչպես նաև տնտեսական և սոցիալական գործունեության մասին, բացառությամբ այն դեպքերի, որոնք, ըստ Ամիր ալ-Մուումին Ալիի մեկնաբանության կարող են շահարկվել թշնամու կողմից»:
Նշելով, որ Իսլամական Հանրապետությունում հարգվում է անձնական տվյալների գաղտնիությունը, Ռայիսին ասել է. «Սահմանադրությունը հարգում է անձնական տվյալների գաղտնիությունը: Սակայն այն, ինչ տեղի է ունենում հանրային տարածքում, ներառյալ՝ որոշումները, լիովին թափանցիկ են ժողովրդի համար: Դա ներառում է նաև խորհրդարանի աշխատանքը, որը հիմնված է թափանցիկության սկզբունքի վրա:
Նշելով, որ գործադիր իշխանությունում աշխատանքները ընթանում են թափանցիկության սկզբունքով, հավելե; է. «Թափանցիկությունը կարող է իրական դարձնել մրցակցությունը, որպեսզի բոլորը կարողանան ներկայացնել իրենց կարողությունները ավելի ու ավելի լավ աշխատանքի համար, և բոլորի համար ստեղծվի հավասար մասնակցության հնարավորություն»։