Խռովարար խմբերը շարունակում են ոչնչացնել և հրկիզել Իրանի ժողովրդի ունեցվածքը
https://parstoday.ir/hy/news/iran-i189020-Խռովարար_խմբերը_շարունակում_են_ոչնչացնել_և_հրկիզել_Իրանի_ժողովրդի_ունեցվածքը
Հակաիրանական լրատվամիջոցների դրդմամբ, Իրանում խռովարար տարրերը շարունակում են հրկիզել մարդկանց ունեցվածքը, ոչնչացնել հասարակական գույքը և բռնություն կիրառել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2022 13:22 Asia/Tehran

Հակաիրանական լրատվամիջոցների դրդմամբ, Իրանում խռովարար տարրերը շարունակում են հրկիզել մարդկանց ունեցվածքը, ոչնչացնել հասարակական գույքը և բռնություն կիրառել:

Հակահեղափոխական լրատվամիջոցների շարքում Իրանում անկարգությունների սկզբից ի վեր «Iran International» սաուդյան ցանցը մեծ դեր է խաղացել բռնություն քարոզելու, ատելություն տարածելու, սպառնալու, մարդկանց և իրավապահ ուժերին սպանելու գործում։

Իրանցի քուրդ քաղաքացի Մահսա Ամինիի մահը հակահեղափոխական լրատվամիջոցների համար պատրվակ դարձավ Իրանում քաոս և անկարգություններ հրահրելով, իրենց նպատակներն իրականացնելու համար։ Հոգեբանական պատերազմի շրջանակում, նրանք իրանցի երիտասարդներին դրդում են անսովոր քայլեր դրսևորել և դեմ գնալ օրենքին:

Հասարակական ունեցվածքի ոչնչացումը, ճանապարհներ փակելը, հասարակական վայրերը հրկիզելը և անկարգություններին մասնակցելու համար մարդկանց սպառնալն ու վախեցնելը եղել են թշնամի ԶԼՄ-ների և տարրերի կողմից Իրանում տեղի ունեցած վերջին միջադեպերի կործանարար և բռնի մեթոդներից: