Խռովարար խմբերը շարունակում են ոչնչացնել և հրկիզել Իրանի ժողովրդի ունեցվածքը
Հակաիրանական լրատվամիջոցների դրդմամբ, Իրանում խռովարար տարրերը շարունակում են հրկիզել մարդկանց ունեցվածքը, ոչնչացնել հասարակական գույքը և բռնություն կիրառել:
Հակահեղափոխական լրատվամիջոցների շարքում Իրանում անկարգությունների սկզբից ի վեր «Iran International» սաուդյան ցանցը մեծ դեր է խաղացել բռնություն քարոզելու, ատելություն տարածելու, սպառնալու, մարդկանց և իրավապահ ուժերին սպանելու գործում։
Իրանցի քուրդ քաղաքացի Մահսա Ամինիի մահը հակահեղափոխական լրատվամիջոցների համար պատրվակ դարձավ Իրանում քաոս և անկարգություններ հրահրելով, իրենց նպատակներն իրականացնելու համար։ Հոգեբանական պատերազմի շրջանակում, նրանք իրանցի երիտասարդներին դրդում են անսովոր քայլեր դրսևորել և դեմ գնալ օրենքին:
Հասարակական ունեցվածքի ոչնչացումը, ճանապարհներ փակելը, հասարակական վայրերը հրկիզելը և անկարգություններին մասնակցելու համար մարդկանց սպառնալն ու վախեցնելը եղել են թշնամի ԶԼՄ-ների և տարրերի կողմից Իրանում տեղի ունեցած վերջին միջադեպերի կործանարար և բռնի մեթոդներից: