Հեղափոխական կանայք հանրահավաք են անցկացրել Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Դեկտեմբեր 13, 2022 15:04 Asia/Tehran
Մի խումբ անձնուրաց և հեղափոխական կանայք հավաքվել էին Թեհրանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց՝ ի նշան բողոքի Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ջանքերի դեմ՝ Իրանին հեռացնելու ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովից։
Այս հավաքում շուրջ 200 իրանցի կանայք բողոքել են ՄԱԿ-ի վերջին որոշման դեմ՝ վանկարկելով «Ալլահ Աքբար Խամենեի Ռահբար(առաջնորդ)» և «Մահ խռովարարին», «Մահ մոնաֆեղին և մահ Ամերիկային» կարգախոսները։
Ներկա կանանցից մի քանիսն կրում էին Իրաքում բաասական ռեժիմի քիմիական հարձակումների, ահաբեկչության, վերջին անկարգությունների եւ Սրբազան պաշտպանության նահատակների լուսանկարները։