ՀՀ-Իրան առևտրի ծավալները մինչև 3 միլիարդ դոլարի հասցնելու միտում կա
https://parstoday.ir/hy/news/iran-i189192-ՀՀ_Իրան_առևտրի_ծավալները_մինչև_3_միլիարդ_դոլարի_հասցնելու_միտում_կա
Անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության արագ աճին, Իրանում Հայաստանի դեսպանն ասել է.-«Իրանի և Հայաստանի իշխանությունները փորձում են երկու երկրների միջև ապրանքափոխանակության ծավալը հասցնել տարեկան երեք միլիարդ դոլարի», հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2022 13:32 Asia/Tehran
  • ՀՀ-Իրան առևտրի ծավալները մինչև 3 միլիարդ դոլարի հասցնելու միտում կա

Անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության արագ աճին, Իրանում Հայաստանի դեսպանն ասել է.-«Իրանի և Հայաստանի իշխանությունները փորձում են երկու երկրների միջև ապրանքափոխանակության ծավալը հասցնել տարեկան երեք միլիարդ դոլարի», հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Արսեն Ավագյանը  չորեքշաբթի օրը Երևանի պետական ​​համալսարանի և Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի  կենտրոն՝ Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի միջև մշակութային համագործակցության զարգացմանն ուղղված հանդիպմանը հավելել է,-«Գիտական ​​և ակադեմիական հարաբերություններն իրենց ուրույն տեղն ունեն Թեհրան-Երևան հարաբերություններում։ Իրանի և Հայաստանի բուհերի միջև պատշաճ հարաբերությունների ոլորտում  կան բազմաթիվ դրական օրինակներ»։
Ավագյանն ասել է.-«Իրանը և Հայաստանն ունեն հարուստ պատմություն և տարբեր ոլորտներում համագործակցության բազմաթիվ հնարավորություններ, ինչը  հստակ հեռանկար է բոլոր ոլորտներում   երկկողմ հարաբերությունների համար»։

Ընդգծելով, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները դարերի պատմություն ունեն, Իրանում Հայաստանի դեսպանը ասել է.«Երկու երկրների հարաբերություններում առկա կարևոր սկզբունքներից է Իրանում և Խուզեստանում հայ համայնքի ներկայությունը, որի վառ օրինակն է Ահվազում հայկական դպրոցի և եկեղեցու առկայությունը»։
Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ևս ասել է,-«Վաղ ժամանակներից ի վեր, Իրանի և Հայաստանի միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր  և հայկական բազմաթիվ աղբյուրներում հիշատակվում են Խուզեստան,Ահվազ, Դեզֆուլ և Անդիմշեք քաղաքների անունները»։

Իրանի գիտական ​​համագործակցության խմբի ղեկավար Քեյվան Սաեդին այս հանդիպմանն ասել է .-«Խուզեստան նահանգը տարբեր ազգությունների և կրոնների բազմազան համադրություն է,այդ թվում կարելի է ակնարկել Խուզեստանի ժողովրդի հետ հայ հայրենակիցների խաղաղ գոյակցությանը»:

Խուզեստանի փոխնահանգապետ Ռեզա Ֆոթուհին ասել է.-«Եվրասիական շուկաներ մուտք գործելու և Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտաքին հարաբերությունների զարգացման առումով  Հայաստանի դիրքը հաշվի առնելով, տարբեր ոլորտներում առևտրի բարգավաճման գործում սիներգիայի  մեծ հնարավորություն կա»։