Քիշի ավիացուցահանդեսում ցուցադրվել է Իրանի տիեզերական պարկուճը
Դեկտեմբեր 14, 2022 14:00 Asia/Tehran
Ռուսաստանի ներկայությամբ, Իրանի հարավային Քիշ կղզու միջազգային ցուցահանդեսային կենտրոնում կայացել է Իրանի 11-րդ միջազգային ավիացուցահանդեսը:
Քիշի միջազգային ավիացուցահանդեսում առաջին անգամ ցուցադրվել է Իրանի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտի ուղևորատար տիեզերական պարկուճը։
Քիշի միջազգային ցուցահանդեսում ներկայացված են բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, օդանավակայանի սարքավորումներ, ուղղաթիռներ, թռիչքի սիմուլյատորներ, շարժիչներ, ինքնաթիռի սարքավորումներ և պահեստամասեր, տիեզերանավեր և զոնդեր։






