Իրանի նախագահ. Ժողովրդական աջակցությունն Իրանի հզորության հիմնական բաղադրիչն է
https://parstoday.ir/hy/news/iran-i189244-Իրանի_նախագահ._Ժողովրդական_աջակցությունն_Իրանի_հզորության_հիմնական_բաղադրիչն_է
Հարավային Խորասանի Բիրջանդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իշխանության հիմնական հենարանն ու բաղկացուցիչը ժողովրդական աջակցությունն է, և այդ խնդիրը մեզ անհրաժեշտ է խնդիրներն ու պատժամիջոցները վերացնելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2022 09:02 Asia/Tehran

Հարավային Խորասանի Բիրջանդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իշխանության հիմնական հենարանն ու բաղկացուցիչը ժողովրդական աջակցությունն է, և այդ խնդիրը մեզ անհրաժեշտ է խնդիրներն ու պատժամիջոցները վերացնելու համար»:

Ընդգծելով, որ թշնամին չի ցանկանում, որպեսզի Իրանն առաջընթաց գրանցի, Ռայիսին հավելել է. «Մենք պատվաստանյութ ներկրողից վերածվել ենք արտահանողի։ Թշնամին չի կարող կանգնեցնել մեր առաջընթացի գնացքը»:

Իրանի նախագահն ասել է. «Թշնամին պատժամիջոցներ սահմանեց և մտածեց, թե մենք կդադարեցնենք նավթի արդյունահանումն ու արտահանումը, տարբեր ապրանքների արտադրությունն ու ոչ նավթային արտահանումը, բայց տեսավ, որ և՛ արտադրությունը, և՛ արտահանումն ավելացան»։

Image Caption

 

Ռայիսին ընդգծել է. «Մենք ձգտում ենք պատժամիջոցների և սպառնալիքների պայմաններում ստեղծել հնարավորություններ և օրակարգում է նաև պատժամիջոցների չեզոքացումը»։