Իրանի նախագահ. Ժողովրդական աջակցությունն Իրանի հզորության հիմնական բաղադրիչն է
Հարավային Խորասանի Բիրջանդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իշխանության հիմնական հենարանն ու բաղկացուցիչը ժողովրդական աջակցությունն է, և այդ խնդիրը մեզ անհրաժեշտ է խնդիրներն ու պատժամիջոցները վերացնելու համար»:
Ընդգծելով, որ թշնամին չի ցանկանում, որպեսզի Իրանն առաջընթաց գրանցի, Ռայիսին հավելել է. «Մենք պատվաստանյութ ներկրողից վերածվել ենք արտահանողի։ Թշնամին չի կարող կանգնեցնել մեր առաջընթացի գնացքը»:
Իրանի նախագահն ասել է. «Թշնամին պատժամիջոցներ սահմանեց և մտածեց, թե մենք կդադարեցնենք նավթի արդյունահանումն ու արտահանումը, տարբեր ապրանքների արտադրությունն ու ոչ նավթային արտահանումը, բայց տեսավ, որ և՛ արտադրությունը, և՛ արտահանումն ավելացան»։
Ռայիսին ընդգծել է. «Մենք ձգտում ենք պատժամիջոցների և սպառնալիքների պայմաններում ստեղծել հնարավորություններ և օրակարգում է նաև պատժամիջոցների չեզոքացումը»։