Քանանի Չաֆի. Հանրային կարծիքը չի խաբվի ամերիկացի պաշտոնյաների հռետորաբանությամբ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականի միջամտողական հայտարարություններին ասել է. «Աշխարհի հանրային կարծիքը չի խաբվի ամերիկացի պաշտոնյաների հռետորաբանությամբ և քաղաքական շոուներով»։
Նասեր Քանանի Չաֆին հինգշաբթի օրն արձագանքելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարություններին, ասել է. «ԱՄՆ-ի ռեժիմը միշտ քաղաքական ու երկակի վերաբերմունք է ունեցել մարդու իրավունքների հարցում»։
Նա նաև ասել է,որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հայտարարություններն ևս մեկ անգամ հաստատում են այն փաստը, որ այդ երկիրը մարդու, կանանց ու բանտարկյալների իրավունքների պաշտպանության կարգախոսների տակ միջամտում և աջակցում է Իրանում տեղի ունեցող վերջին անկարգություններին:
Քանանի Չաֆին հավելել է. «ԱՄՆ-ի իշխանությունների ստախոսության և մարդու իրավունքների քաղաքականացման մասին բավական է ասել, որ չորս տասնամյակներ շարունակվող Իրանի դեմ առավելագույն ճնշման և միակողմանի ու անօրինական պատժամիջոցների ընթացքում նրանք երբեք ուշադրություն չդարձրին Իրանի ժողովրդի կյանքի, առողջության, աշխատանքի, կենսապայմանների ու անվտանգության վրա այդ պատժամիջոցների ծավալուն ու անմարդկային հետևանքների չափերին և դաժան ու կաթվածահար անող պատժամիջոցներ սահմանեցին Իրանի ժողովրդի նկատմամբ»: