Իրանում Հայաստանի դեսպան. Երկկողմ առևտրային հարաբերությունները լավ մակարդակի վրա են
Գոհունակություն հայտնելով երկու հարևան երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, Թեհրանում ԻԻՀ դեսպանն ասել է. «Իրան-Հայաստան առևտրային հարաբերությունները լավ մակարդակի վրա են»։
ԻՌՆԱ-ի կիրակի օրվա հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը, Շաքարեղեգի և օժանդակ արդյունաբերության զարգացման ակզմակերպությանը կից Razi Yeast and Alcohol ընկերություն կատարած այցի ընթացքում, առաջարկել է ավելացնել Հայաստան խմորիչի արտահանուման ծավալը:
Դեսպան Ավագյանն ասել է. «Անցյալ տարի ընկերությունը Հայաստան է արտահանել 450 տոննա խմորիչ, ինչը վկայում է սննդի արդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև փոխանակումների բարձր մակարդակի մասին»։
Անդրադառնալով երկու երկրների համագործակցության մեծ ներուժին, Ավագյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Razi Yeast and Alcohol ընկերությունը Հայաստանում կունենա գործընկեր և համագործակցությունը կավելանա։