ԻԻՀ նախագահ. Դաշնակից երկրների համագործակցության ընդլայնումը կօգնի չեզոքացնել իմպերիալիստական ճակատի ճնշումները
https://parstoday.ir/hy/news/iran-i189498-ԻԻՀ_նախագահ._Դաշնակից_երկրների_համագործակցության_ընդլայնումը_կօգնի_չեզոքացնել_իմպերիալիստական_ճակատի_ճնշումները
Անդրադառնալով Իրան-Նիկարագուա հարաբերություններին և միջազգային կազմակերպություններում երկու երկրների դրական և կառուցողական համագործակցությանն Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ դաշնակից երկրների համագործակցության ընդլայնումը կօգնի չեզոքացնել իմպերիալիստաիական ճակատի, հատկապես՝ ԱՄՆ-ի թշնամանքն ու ճնշումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2022 04:08 Asia/Tehran

Անդրադառնալով Իրան-Նիկարագուա հարաբերություններին և միջազգային կազմակերպություններում երկու երկրների դրական և կառուցողական համագործակցությանն Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ դաշնակից երկրների համագործակցության ընդլայնումը կօգնի չեզոքացնել իմպերիալիստաիական ճակատի, հատկապես՝ ԱՄՆ-ի թշնամանքն ու ճնշումները:

Նիկարագուայի ԱԳ նախարար Դենիս Մոնկադայի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին նշել է, որ  Իրանի և Լատինական Ամերիկայի երկրների մեծ կարողությունները հնարավորություն են՝ զարգացնելու այդ երկրների, հատպակապես՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները:   
Դատապարտելով ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից մարդու իրավունքների հարցը որպես անկախ երկրների դեմ ճնշման լծակ կիրառելը, Ռայիսին նշել է, որ պայքարող երկրների նկատմամբ վարած քաղաքականության մեջ ԱՄՆ-ն սխալվել է իր հաշվարկներում:
Հանդիպմանը Նիկարագուայի ԱԳ նախարար Դենիս Մոկանդան անդրադարձել է ԱՄՆ-ի միակողմանի ճնշումներին ու պատժամիջոցներին Իրանի իշխանությունների դիմադրությանն ընդգծելով երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին համապարփակ փաստաթղթի ստորագրման ու իրագործման, ինչպես նաև առևտրային փոխանակումների և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը: