ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է ԿՀՎ ղեկավարի հակիրանական հայտարարությանը
Արձագանքելով Իրանի ու Ռուսաստանի համագործակցության և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԿՀՎ ղեկավարի հակիրանական հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ այն անհիմն է և քարոզչական պատերազմի մաս է կազմում:
Նասեր Քանանի Չաֆին հայտարարել է. «Ամերիկյան պաշտոնյաները շարունակում են հակաիրանական գործողությունները, և կասկածի տակ դնում պաշտպանական և ռազմական ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը»:
Նա նշել է. «Ամերիկացիների քարոզչական արշավը, որը հիմնված է ստի վրա և նպատակ ունի ճնշում գործադրել Իրանի վրա, ավելի է սրում իրանաֆոբիան և դրա միջոցով փորձ է արվում կոծկել սեփական ռազմատենչ քաղաքականությունը»:
Նա նշել է. «Տարբեր, ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն ընդլայնվում է ընդհանուր շահերի շրջանակներում և երկու երկրների միջազգային օրենքներին ու պարտավորություններին համապատասխան: Այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ»:
Քանանի Չաֆին ասել է. «Իրանն իր արտաքին քաղաքականությունը վարում է անկախ, առանց որևէ մեիկի թույլտվությունը ստանալու, հիմնվելով իր ազգային շահի վրա և հարգելով միջազգային օրենքներն ու կանոնները»:
ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը օրերս հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին է տրամադրել ԱԹՍ-ներ՝ Ուկրաինայի հետ պատերազմում կիրառելու համար: