Պաշտպանական ոլորտը ներքին թեմա է. Իրանի դեսպան
Դեկտեմբեր 21, 2022 10:16 Asia/Tehran
Իրանը եւ Հայաստանը հարեւան եւ բարեկամական երկրներ են եւ միշտ հաջող համագործակցել են տարբեր ոլորտներում։
Այս մասին դեկտեմբերի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին՝ պատասխանելով պաշտպանական ոլորտում համագործակցության խորացման հնարավորության մասին հարցին։
Նա տեղեկացրել է, որ քննարկվում են տարբեր հարցեր։ «Դա ներքին թեմա է։ Անհրաժեշտության դեպքում դրա մասին կհայտարարվի»,- ավելացրել է դեսպանը:
Պիտակ