Միջազգային հարաբերությունների հայ գիտաշխատող.Հայաստանում բարձրացել է Իրանի վարկանիշը
https://parstoday.ir/hy/news/iran-i189704-Միջազգային_հարաբերությունների_հայ_գիտաշխատող.Հայաստանում_բարձրացել_է_Իրանի_վարկանիշը
Հայաստանում միջազգային հարաբերությունների ավագ գիտաշխատողն ընդգծել է.-«Անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում,  որպես բարեկամ երկիր Իրանի վարկանիշն  էլ  ավելի է բարձրացել այն բանից հետո, երբ Թեհրանը  որպես կարմիր գիծ հայտարարեց Կովկասում միջազգային սահմանների պահպանումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2022 13:35 Asia/Tehran
  • Միջազգային հարաբերությունների հայ գիտաշխատող.Հայաստանում բարձրացել է Իրանի վարկանիշը

Հայաստանում միջազգային հարաբերությունների ավագ գիտաշխատողն ընդգծել է.-«Անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում,  որպես բարեկամ երկիր Իրանի վարկանիշն  էլ  ավելի է բարձրացել այն բանից հետո, երբ Թեհրանը  որպես կարմիր գիծ հայտարարեց Կովկասում միջազգային սահմանների պահպանումը»:

Հայաստանում միջազգային հարաբերությունների ավագ գիտաշխատող Ժանա Վարդանյանը Թեհրանում  Կովկասագիտության ինստիտուտի գումարած նիստում   շատ լավ գնահատեց Թեհրանի և Երևանի քաղաքական հարաբերությունների մակարդակը: Նա ասաց.-«Երկու երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունները դեռևս զարգանալու մեծ ներուժ ունեն և քաղաքական հարաբերությունների չափ չեն ընդլայնվել»։

Վարդանյանը հավելեց. -«Նոր տարվա սկզբին (2023թ.) Հայաստանում կբացվի Իրանի առևտրային կենտրոնը, և շատ լավ է, որ միաժամանակ կսկսի գործել նաև երկու երկրների տեղեկատվական համատեղ կենտրոնը»։

Ժանա Վարդանյանն  անդրադառնալով նաև Սյունիքի ավանդական ճանապարհի լեռնային բնույթին, հիշեցրեց, որ Հայաստանը կառուցում է հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհ, և հավանաբար դրա կառուցմանը կմասնակցեն նաև իրանական ընկերությունները, և այս ճանապարհի ավարտով  Հայաստանի կողմից մեծապես կլուծվի առևտրի նյութատեխնիկական խնդիրը։

Հերքելով Զանգեզուրի միջանցքի առկայությունը, Վարդանյանն ասաց.-«2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության մեջ, որը ստորագրվել է հակամարտող կողմերի միջև,  Զանգեզուրի միջանցք անվամբ ոչ մի  բառ, ոչ մի կետ չկա, այլ միայն ակնարկվել է  «Լաչինի միջանցք»-ին: Հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքում  պետք է տեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ»։