ՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Սիրիայի բնական պաշարների գողությունը
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը դատապարտել է Սիրիայի ժողովրդի բնական պաշարների, հատկապես օտարերկրյա ուժերի կողմից գրավված տարածքներում նավթամթերքի գողությունը և ընդգծել է.«Ահաբեկչության դեմ պատերազմը չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ թուլացնելու Սիրիայի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին Սիրիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստում հավելել է.«Օկուպացիայի ավարտը և Սիրիայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի լիակատար վերականգնումը նախապայման է սիրիական ճգնաժամի ցանկացած քաղաքական լուծման համար»։
Իրվանին ընդգծել է.«Սիրիայի հյուսիսում խաղաղությանն ու անվտանգությանը հնարավոր է հասնել միայն երկրի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցուցաբերած լիակատար աջակցությամբ և հարգանքով, և ցանկացած ռազմական գործողություն Հյուսիսային Սիրիայում կվատթարացնի մարդասիրական սարսափելի իրավիճակը»:
Նա ընդգծել է.«Օտարերկրյա ուժերի անօրինական ներկայությունը Սիրիայի այն հատվածներում, որոնք իդեալական պայմաններ են ստեղծել ահաբեկչական գործունեության համար, պետք է անհապաղ դադարեցվի»։
Անդրադառնալով Սիրիայի դեմ Արևմուտքի միակողմանի պատժամիջոցներին՝ Իրվանին ասել է.«Միակողմանի հարկադրանքի միջոցները շարունակում են մնալ Սիրիայում ներկայիս ծանր իրավիճակի հիմնական պատճառներից մեկը և սրել է հումանիտար իրավիճակը Սիրիայում»։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նաև մատնանշեց Իսրայելի ռեժիմի շարունակական ագրեսիան Սիրիայի դեմ և Անվտանգության խորհրդի անգործությունը և ասաց.«Չնայած սիրիական կառավարության բազմիցս խնդրանքներին, Անվտանգության խորհուրդը շարունակում է լռությունը, Իսրայելի ռեժիմի ընդդեմ Սիրիայի, շարունակական ագրեսիաների և ահաբեկչական հարձակումների վերաբերյալ և հրաժարվում է դատապարտել նման նողկալի հանցագործությունները»: