Մեկնաբանություն՝ Իրանը պատասխնել է Ուկրաինայի անհիմն ու կրկնվող մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i189860-Մեկնաբանություն_Իրանը_պատասխնել_է_Ուկրաինայի_անհիմն_ու_կրկնվող_մեղադրանքներին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Իրանի հասցեին ԱՄՆ-ի Կոնգրեսում, Ուկրաինայի նախագահի հնչեցրած մեղադրանքներն ու անպարկեշտ հայտարարությունները և ասել է.« Զելենսկին պետք է իմանա, որ Իրանի ռազմավարական համբերությունն անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահմանափակ չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2022 08:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Իրանը պատասխնել է Ուկրաինայի անհիմն ու կրկնվող մեղադրանքներին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Իրանի հասցեին ԱՄՆ-ի Կոնգրեսում, Ուկրաինայի նախագահի հնչեցրած մեղադրանքներն ու անպարկեշտ հայտարարությունները և ասել է.« Զելենսկին պետք է իմանա, որ Իրանի ռազմավարական համբերությունն անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահմանափակ չէ»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով Ուկրաինայի պատերազմից հետո առաջին անգամը լինելով այցելել է Վաշինգտոն՝ իր երկրի պաշտպանական կարողությունը ամրապնդելու և պատերազմին ամերիկացիների աջակցությունը շարունակելու հույսով, ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ ,մեկ անգամ ևս կրկնել է Ուկրաինայի օբյկտների վրա հարձակման նպատակով Իրանի և Ռուսաստանի համագործակցության և Մոսկվայի կողմից իրանական ԱԹՍ-ների օգտագործման մեղադրանքը, պահանջելով Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի աջակցությունը Ռուսաստանի հետ պատերազմում։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հինգշաբթի օրը ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս պատասխանել է ԱԹՍ-ների վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների անհիմն մեղադրանքներին, հավելել է.«Եվս մեկ անգամ ընդգծվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի ռազմական տեխնիկա չի առաքել որևէ կողմին, Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար»։
Արդեն որոշ ժամանակ է , ինչ Ուկրաինան, ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների հետ միասին հայտարարում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմում օգտագործել է իրանական ԱԹՍ-ներ, սակայն այս մեղադրանքը , որը արծարծվում է առանց փաստաթուղթ ներկայացնելու, հետապնդում է այնպիսի նպատակներ, ինչպիսիք են Իրանի և Ռուսաստանի վրա քաղաքական և տնտեսական ճնշումների ավելացումը, ինչպես նաև պատերազմը շարունակելու համար Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելու արդարացումը։Հոկտեմբերի 24-ին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Իրանին երկու հազար «Շահեդ 136» մակնիշի ԱԹՍ-ներ է պատվիրել։ Մի քանի օր հետո Ուկրաինայի բանակի ռազմաօդային ուժերի խոսնակը նաեւ հավակնել է, որ Ուկրաինայի բանակի կողմից խոցվել են իրանական արտադրության ավելի քան 300 «Շահեդ 136» ԱԹՍ-ներ։
Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունը Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ բազմիցս ընդգծել է, որ այս ճգնաժամի առնչությամբ հավատարիմ է ակտիվ չեզոքության քաղաքականությանը։ Իրականում Իրանը այս ճգնաժամի մի կողմը չէ, և այս ճգնաժամի սկզբից փորձել է երկու երկրների հետ իր բարեկամական հարաբերությունների շրջանակում երկու երկրներին վերադարձնել դիվանագիտական ուղի` տարաձայնությունները լուծելու և պատերազմի շարունակությունը կանխելու համար:Հենց այդ հիմամբ, Իրանի ու Ռուսաստանի պաշտպանական համագործակցությունը, որը գոյություն է ունեցել նաև Ուկրաինայի ճգնաժամից առաջ, երկկողմ հարաբերությունների շրջանակում, երբևէ ուղղված չի համարվել Ուկրաինայի դեմ հարձակմանը։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ասել է.«Տարիներ է ինչ Ռուսաստանի հետ պաշտպանական համագործակցություն ունենք, սակայն չենք հովանավորել Ուկրաինայի դեմ պատերազմը և իրանական սպառազինություններից և ոչ մեկը չենք տրամադրել Ռուսաստանին, Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար»:
Իրանը նաև տարաձայնությունները կարգավորելու համար հարցով ուկրաինական կողմի հետ մասնակցել է փորձագիտական նիստերի, սակայն ուկրաինական կողմը, տեխնիկական նիստեր ժամանակ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի կողմից իրանական ԱԹՍ-ները օգտագործելու մասին։ Դա ապացուցում է, որ ամբաստանությունները անհիմն են: