Իրանը հայտարարել Է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i190102-Իրանը_հայտարարել_Է_ԵԱՏՄ_ի_հետ_ազատ_առևտրի_համաձայնագրի_մասին
Իրանը 2023 թվականի հունվարի 18-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն, հայտարարել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2022 16:04 Asia/Tehran
  • Իրանը հայտարարել Է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին

Իրանը 2023 թվականի հունվարի 18-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն, հայտարարել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Պաշտոնյայի խոսքով` ներկայումս Թեհրանը միության հետ ապրանքներ է փոխանակում արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի հիման վրա։ ԵԱՏՄ-ն նաև սակագնային արտոնություններ է տրամադրել իրանական 500 տեսակի ապրանքների համար, իսկ Իրանը ցանկում ներառել է միության 400 տեսակի ապրանք։

Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին նույնպես հայտարարել էր, որ Իրանն ու ԵԱՏՄ-ն ավարտել են ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները` հասնելով համապատասխան համաձայնության: Ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է վավերացվի ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարաններում, ինչպես նաև հենց Իրանում։