Վելայաթի. Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները խորը, ռազմավարական և զարգացող են
Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդականն ասել է.-« Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են լավագույն մակարդակի վրա և զարգանում են»։
Ալի Աքբար Վելայաթին ՌԴ-ի Պետդումայի նախկին փոխխոսնակ Սերգեյ Բաբուրինի հետ հանդիպմանը, անդրադառնալով ուկրաինական պատերազմին, հավելել է, որ գլխավոր պատճառը, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունների տարածումն է:Այսօրվա աշխարհն այլևս միաբևեռ չէ, և անկախ երկրների համար շատ կարևոր է զգույշ լինեն և թույլ չտան ,որ նրանք ներթափանցեն տարածաշրջան»:
Հարավկովկասյան տարածաշրջանի վերաբերյալ Վելայաթին ասել է.«Ինչպես ընդգծել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն, և տարածաշրջանի անվտանգությունը պետք է անկասկած պահպանվի»։
Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև խորը և զարգացող հարաբերություններին, Սերգեյ Բաբուրինն ասել է.«Ռուսաստանը կարող է օգտագործել պատժամիջոցները չեզոքացնելու Իրանի փորձը, և որ Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի համագործակցությունը արժեքավոր հիմք է բազմաբևեռ աշխարհի համար»։
Ռուս քաղաքական գործիչը հստակեցրել է, որ Իրանի գաղափարները շատ կարևոր են իսլամական նոր քաղաքակրթություն կերտելու համար, և ինքը քաղաքական համակարգում ուշադրություն է դարձրել բարոյական և կրոնական սկզբունքներին։