Թավրիզի մեքենաների ցուցահանդեսում ցուցադրվել են ավտոարդյունաբերության գիտելիքահենք նոր արտադրանքներ
https://parstoday.ir/hy/news/iran-i190850-Թավրիզի_մեքենաների_ցուցահանդեսում_ցուցադրվել_են_ավտոարդյունաբերության_գիտելիքահենք_նոր_արտադրանքներ
Ավտոմոբիլային արդյունաբերության և հարակից մասերի 26-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն անցկացվել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում,որտեղ ցուցադրվել են նորագույն գիտելիքահենք արտադրանքներ:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Հունվար 07, 2023 17:39 Asia/Tehran

Ավտոմոբիլային արդյունաբերության և հարակից մասերի 26-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն անցկացվել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում,որտեղ ցուցադրվել են նորագույն գիտելիքահենք արտադրանքներ:

Թավրիզի ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն են բերել Իրանի հեղինակավոր ավտոմոբիլային ընկերությունները, այդ թվում՝ Սայփա Դիզել, Իրան Խոդրո Դիզել,Ռախշ Խոդրո Դիզել, Վերա Դիզել, Զամիադ, Թալաշ Խոդրո Իրանյան,  Փարս Մոթոր, Քերման Խոդրո և  ավտոարդյունաբերության ոլորտի այլ ակտիվ ընկերություններ:

Թավրիզի մասնագիտացված ցուցահանդեսում ցուցադրվել են աշխարհի նորագույն տեխնոլոգիաներով և դետալներով ավտոմոբիլային ընկերությունների վերջին և նորագույն արտադրանքը, արգելակային համակարգի նախագծման և կառուցման գործում   Սայփա  ընկերության էլիտաների կարողությունը, և Ատրպատականի Սայփա ընկերության հիդրավլիկ ղեկային պոմպի արտադրության գծի գործարկումը: 

Միջազգային այս ցուցահանդեսը մեծ ընդունելության է արժանացել ակտիվիստների, ավտոարտադրողների, մասեր արտադրողների և մարդկանց կողմից։