ԻԻՀ ԶՈՒ խոսնակ. Իրանի ռազմավարությունը տարածաշրջանից ամերիկյան բանակին վտարելն է
https://parstoday.ir/hy/news/iran-i191052-ԻԻՀ_ԶՈՒ_խոսնակ._Իրանի_ռազմավարությունը_տարածաշրջանից_ամերիկյան_բանակին_վտարելն_է
ԻԻՀ ԶՈՒ խոսնակը հայտարարել է, որ Իրանի ռազմավարությունը տարածաշրջանից ամերիկյան բանակին վտարելն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2023 07:07 Asia/Tehran
  • ԻԻՀ ԶՈՒ խոսնակ. Իրանի ռազմավարությունը տարածաշրջանից ամերիկյան բանակին վտարելն է

ԻԻՀ ԶՈՒ խոսնակը հայտարարել է, որ Իրանի ռազմավարությունը տարածաշրջանից ամերիկյան բանակին վտարելն է:

Երեքշաբթի օրը, Մալայեր քաղաքի նահատակների հուշահամալիրում ունեցած ելույթում, նշելով, որ ԱՄՆ-ը պետք է հեռանա տարածաշրջանից, Աբոլֆազլ Շեքարչին հավելել է. «ԱՄՆ-ի հեգեմոնիան կոտրված է, և Իրանի տեսանկյունից, այդ երկիրն այլևս համաշխարհային տերություն չէ»:

Նշելով, որ Իրանի իսլամական հանրապետությունը նպատակասլաց համակարգ է, որի նպատակն է հաստատել արդարություն, Շեքարչին հավելել է. «Իսլամական համակարգը և իսլամական հեղափոխությունը շատ թշնամիներ ունեն, սակայն Իրանի ժողովուրդը բարեխղճորեն և դեմ կանգնելով թշնամիներին շարունակում է իր առաջընթացը»։

Նշելով, որ այսօրվա ուժն ու հաղթանակը ղեկավարներին լսելու և համեբերության արդյունքն է, և Իրանն այսօր վերածվել է համաշխարհային տերության, Շեքարչին ասել է. «Թշնամիները կարծում էին, թե վերջին անկարգությունների հետևանքով Իրանը կործանվել է: Նրանք լավ գիտեն, որ Իրանն աշխարհի մյուս երկրներից տարբերվում է իշխանության մի տեսակով, երբ առաջնորդը չի ձգտում իշխանության»։