Թեհրանում Շվեդիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
(last modified Thu, 12 Jan 2023 14:40:47 GMT )
Հունվար 12, 2023 18:10 Asia/Tehran
  • Թեհրանում Շվեդիայի դեսպանը կանչվել է Իրանի  ԱԳՆ

Արձագանքելով  որոշ եվրոպացի պաշտոնյաների միջամտողական հայտարարություններին, Թեհրանում, որպես Եվրամիության հերթական նախագահող երկիր՝ Շվեդիայի դեսպանը,  կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն:

Հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլի Ահմադաբադին, դատապարտելով Իրանի ներքին գործերին միջամտող քայլերը, ասել է.« Մեղադրելու, երկստանդարտ  վերաբերմունք ցուցաբերելու փոխարեն Եվրոպան պետք է ուշադրություն դարձնի մարդու իրավունքների արժեքները հարգելու իր պատասխանատվությանը»։

Մաջիդ Նիլի Ահմադաբադին նշել է.-«Արևմուտքն իր  մաքսիմալիստական նպատակները առաջ մղելու նպատակով, որպես դիվանագիտության գործիք՝   չարաշահում է մարդու իրավունքները»:

Նա  հստակեցրել է.«Երկրների ներքին գործերին միջամտությունը հակասում է բոլոր միջազգային կանոններին և Իրանի Իսլամական Հանրապետությունը  երբեք դա չի հանդուրժելու»:

Շվեդիայի դեսպանն այս հանդիպմանն ասել է,որ այդ մասին կփոխանցի  Եվրամիությանը,որի կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում: