Ամիր Աբդոլլահյան. Իրանը շարունակելու է աջակցել Լիբանանի կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i191188-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_շարունակելու_է_աջակցել_Լիբանանի_կառավարությանը
Լիբանան ժամանելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը շարունակելու է աջակցել Լիբանանի կառավարությանը, ժողովրդին ու Դիմադրությանը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 13, 2023 11:04 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը շարունակելու է աջակցել Լիբանանի կառավարությանը

Լիբանան ժամանելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը շարունակելու է աջակցել Լիբանանի կառավարությանը, ժողովրդին ու Դիմադրությանը»:

Աբդոլլահյանը հավելել է. «Այցը տեղի է ունենում Լիբանանի ԱԳ նախարարի հրավերով՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի, ներառյալ՝ Պաղեստինի վերջին զարգացումների շուրջ քննարկումների նպատակով»:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Կասկած չկա, որ Լիբանանի քաղաքական կուսակցություններն առանց արտաքին միջամտության կարող են ընտրել իրենց նախագահին»:

Ամիր Աբդոլլահյանը Լիբանանի բոլոր քաղաքական հոսանքներին կոչ է արել գնալ երկխոսության ուղով՝ նախագահի ընտրության և քաղաքական գործընթացներն ավարտին հասցնելու համար: