Ամիր Աբդոլլահյան. Իրանը շարունակելու է աջակցել Լիբանանի կառավարությանը
Հունվար 13, 2023 11:04 Asia/Tehran
Լիբանան ժամանելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը շարունակելու է աջակցել Լիբանանի կառավարությանը, ժողովրդին ու Դիմադրությանը»:
Աբդոլլահյանը հավելել է. «Այցը տեղի է ունենում Լիբանանի ԱԳ նախարարի հրավերով՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի, ներառյալ՝ Պաղեստինի վերջին զարգացումների շուրջ քննարկումների նպատակով»:
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Կասկած չկա, որ Լիբանանի քաղաքական կուսակցություններն առանց արտաքին միջամտության կարող են ընտրել իրենց նախագահին»:
Ամիր Աբդոլլահյանը Լիբանանի բոլոր քաղաքական հոսանքներին կոչ է արել գնալ երկխոսության ուղով՝ նախագահի ընտրության և քաղաքական գործընթացներն ավարտին հասցնելու համար:
Պիտակ