Իրանի ԱԳ նախարարի խորհրդակցությունը Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ երկկողմ հարցերի շուրջ
Իրանի արտաքին գործերի նախարարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը հանդիպել և քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Ուրբաթ օրը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ը Լիբանանի խորհրդարանի նախագահ «Նաբիե Բերիի» հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել երկու երկրների միջև համագործակցությունների ընդլայնման կոչով։
Նա հստակեցրել է.«Հրավիրում ենք լիբանանյան բոլոր քաղաքական հոսանքներին՝ նախագահի ընտրության հարցում երկխոսության ու համաձայնության ճանապարհով ավարտին հասցնել քաղաքական գործընթացը»։
Լիբանանի տարբեր քաղաքական հոսանքներ գրագետ մոտեցմամբ և առանց արտաքին միջամտության կորոշեն երկրի նոր նախագահին։
Լիբանանի օրենսդիրները նախագահության վեցամյա ժամկետի ավարտից հետո համաձայնության չեն եկել «Միշել Աունի» իրավահաջորդի ընտրության հարցում, և այս խնդիրը մտահոգություն է առաջացրել Լիբանանում քաղաքական ճգնաժամի սրման առնչությամբ։