Մեկնաբանություն- Ամիր Աբդոլլահյանի Լիբանան կատարած այցի կարևորության պատճառները
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Բեյրութ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել լիբանանցի իր գործընկեր Աբդոլլահ ԲուՀաբիբի հետ և ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ կմնա Լիբանանի հավատարիմ բարեկամը։
Սա Ամիր Աբդոլլահյանի Լիբանան կատարած երրորդ այցն է՝ Իրանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո: Լիբանանը այն երկրներից է, որ յուրահատուկ դիրք է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Իրանը Լիբանանի Դիմադրության կարևորագույն հովանավորն է և Սիոնիստական ռեժիմի դեմ պատերազմում միշտ հովանավորել է Լիբանանին և Դիմադրությանը և մշտապես նշել, որ այդ աջակցությունը շարունակվելու է:
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կարևորել է Լիբանանի ներքին անվտանգությունն ու կայունությունը և չմիջամտելով այդ երկրի ներքին խնդիրներին, լիբանանյան քաղաքական խմբերին քաջալերել է հասնել քաղաքական կարգավորման և ձևավորել ուժեղ կառավարությու: Այդ մասին շեշտվել է նաև Ամիր Աբդոլլահյանի և Աբդոլլահ ԲուՀաբիբի հանդիպման ընթացքում: Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Լիբանանի կայունության ու անվտանգության նկատմամբ, Աբդոլլահյանն ասել է, որ Իրանը չի միջամտելու եղբայրական Լիբանանի ներքին հարցերին և ողջունում է Լիբանանի քաղաքական բոլոր հոսանքների երկխոսությունը:
Բուհաբիբը նաև շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Լիբանանի կայունությունն ու անվտանգությունը մշտապես հովանավորելու համար և Լիբանանի տնտեսական խնդիրները կարգավորելու կապակցությամբ Իրանի բարյացակամության համար: Հատկանշական է,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ծանր պայմաններում աջակցել է Լիբանանին, մինչդեռ այդ երկրին աջակցելու հավակնություն ունեցող տարածաշրջանային և այլ երկրները ոչ միայն լռել են, այլ նույնիսկ շարժվել այս երկրի ներքին դժվարությունները շարունակելու և սրելու ուղղությամբ։
Լիբանանի ներկայիս տնտեսական ճգնաժամի պատճառներից են ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու այս երկրին տարածաշրջանային օգնության դադարեցումը։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի կառավարությունը և արաբական մի քանի այլ կառավարություններ, 2021 թվականին Լիբանանի դեմ խիստ ճնշումներ բանեցնելով, ավելի բարդացրին այդ երկրի տնտեսական ու քաղաքական դժվարությունները:Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձեց նվազեցնել այս երկրի ժողովրդի տառապանքը՝ Լիբանան վառելանյութ ուղարկելով:
Այդ գործընթացը դեռևս շարունակվում է։ Այս առնչությամբ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ թեթևացնելու Լիբանանի ժողովրդի տառապանքները՝ կապված էլեկտրաէներգիայի հետ: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է օժանդակել Լիբանանի էլեկտրակայանների վերանորոգմանը, ինչպես նաև նոր էլեկտրակայանների կառոււցմանը:
Մյուս կարևոր հարցը կայանում է նրանում, որ Թեհրանն ու Բեյրութը Սիոնիստական ռեժիմի վերաբերյալ նդհանուր տեսակետ ունեն և դատապարտելով այս ռեժիմի հանցագործությունները պաղեստինցիների դեմ, շեշտում են Թել Ավիվին դիմակայելու անհրաժեշտությունը։ Հենց այդ հիմամբ, Բուհաբիբն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպմանն ժամանակ նշելով, որ Իրանի և Լիբանանի տեսակետները Թել Ավիվի նոր կառավարության վերաբերյալ համահունչ են, նշել է.« Մենք դատապարտում ենք Իսրայելի ներքին անվտանգության նախարարի մուտքն Ալ Աղսա մզկիթ և պահանջում ենք միջազգային հանրությունից իրականացնել իր պարտավորությունը՝ ԱլԱղսա մզկիթի նկատմամբ Իսրայելի ոտնձգության շարունակությունը կանխելու համար»։