Թեհրանում Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն
Բրիտանիայի օգտին լրտեսող Ալիռեզա Աքբարիի մահապատժմի հետ կապված Լոնդոնի ոչ-սովորական միջամտությունների համար , Թեհրանում Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն:
Իրանա-բրիտանական երկքաղաքացիություն ունեցող Ալիռեզա Աքբարին մահապատժի է ենթարկվել երկրում հասարակական կարգը խիստ խանգարելու և Բրիտանիայի կառավարության հետախուզական կառույցի համար լրտեսության միջոցով երկրի ներքին ու արտաքին անվտանգության դեմ ուղղված լայնածավալ գործողություններ կատարելու մեղադրանքով:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է. « Բրիտանիայի ոչ սովորական միջամտությունների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության ոլորտում միջամտության համար, Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության Արեւմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենի կողմից Թեհրանում Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն»։
Այս հանդիպման ընթացքում Բրիտանիայի կառավարությանն է փոխանցվել Իրանի բողոքը կապված Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությանը հակասող և դիվերսիոն գործողությունների հետ:
Անդրադառնալով Բրիտանիայի կողմից Ալիռեզա Աքբարիի համար նախատեսված թակարդի մասին ձեռք բերված հավաստի տեղեկություններին, Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը նշել է,-«Բրիտանիայի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի ոչ սովորական կապերի հաստատման համար, որոնք հանգեցնում են Իրանի ազգային անվտանգության վրա գրոհին»
Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը հավելել է. «Լրտեսության գործակալին չարդարացված աջակցությունը չի համապատասխանում փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների մասին պնդմանը»:
Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը նաև նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ երկքաղաքացիությունն անընդունելի է, և այդ պատրվակով բրիտանացիների միջամտություններն ու չարամիտ հայտարարություններն անհիմն են։
Թեհրանում Բրիտանիայի դեսպանն ի պատասխան ասել է, որ արծարծված հարցերը կփոխանցի պաշտոնական Լոնդոնին: