Իրանի ԱԳՆ խոսնակ. Տարածաշրջանի անվտանգությանն աջակցելը Իրանի սկզբունքային մոտեցումն է
(last modified Tue, 17 Jan 2023 14:46:47 GMT )
Հունվար 17, 2023 18:16 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Տարածաշրջանի անվտանգությանն աջակցելը Իրանի սկզբունքային մոտեցումն է

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ տարածաշրջանի անվտանգությանն աջակցելը Իրանի սկզբունքային մոտեցումն է, ասելով.«Իրանի ջանքերը վերջին տարիներին կանխեցին տարածաշրջանային կառավարությունների տապալումը բազմազգ ահաբեկիչների կողմից»։

Երեքշաբթի օրը Իրանում գտնվող արտերկրյան ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ, շնորհավորելով փրկչական Նոր տարվա կապակցությամբ Նասեր Քանանի Չաֆին հավելել է.«Իրանը ռազմավարական և անհամար հարստությունների պատճառներով  ենթարկվել է ներխուժման և երբեմն օկուպացիայի»:

Քանանի Չաֆին հավելել է.«ԱՄՆ-ի կառավարության հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Իրանի համակարգը ենթարկվել է համակարգված քայլերի, Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ ամիսներից՝ համակարգը փոխելու համար, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձել է  սեփական ուժերով պահպանել իր ազգային և կենտրոնական անվտանգությունը և ամրապնդել իր պաշտպանական հզորությունը՝ այն էլ կանխարգելման նպատակով»:

Նշելով որ Իրանը շարունակ ջանքեր է գործադրել իր և շրջապատի անվտանգության ապահովման համար Քանանի Չաֆին հստակեցրել է.«Տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում Իրանի կարևորագույն քայլերից է ահաբեկիչների, թմրանյութերի, ծայրահեղականության և մաքսանենգության դեմ պայքարը, և այս ճանապարհին Իրանը մեծ գին է վճարել»։

Նշելով որ Թեհրանը պատրաստ է ամփոփել Վիեննայի բանակցությունները ըստ պատրաստված նախատեքստի, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը շեշտել է.«Հարգելով կարմիր գծերը, ԻԻՀ-ն լիարժեք պատրաստակամություն է հայտնել համաձայնության գալու համար և ակնհայտ է, որ այս պատրաստակամությունը մշտական չէ և այս դուռը միշտ բաց չի լինելու»: