Իսլամական համագործակցության կազմակերպությունը դատապարտել է Շվեդիայում սուրբ Ղուրանի պղծումը
(last modified Sun, 22 Jan 2023 09:52:22 GMT )
Հունվար 22, 2023 13:22 Asia/Tehran
  • Իսլամական համագործակցության կազմակերպությունը դատապարտել է Շվեդիայում սուրբ Ղուրանի  պղծումը

Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը դատապարտել է ծայրահեղ աջակողմյան անձանց կողմից Ստոկհոլմում սուրբ Ղուրանի օրինակն այրելու քայլը։

Դանիայի ծայրահեղ աջ «Կոշտ գիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանը շաբաթ օրը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել է Ղուրանի պատճենը՝ ոստիկանական և անվտանգության խիստ հսկողության պայմաններում։

Փալուդանի այս արարքը խստորեն դատապարտվել է մուսուլմանների և իսլամական երկրների կողմից: Շվեդիայի կառավարությունը նույնպես քննադատության է ենթարկվել՝ այս քայլը չկանխելու համար։

Ալ Ահդ լրատվական կայքի փոխանցմամբ, Կիրակի օրը, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հոսեյն Էբրահիմ Թահան զգուշացրել է, որ այս սադրիչ գործողությունը, որը նախկինում նույնպես բազմիցս իրականացրել են ծայրահեղ աջ ծայրահեղականների կողմից, վիրավորել է մուսուլմանների կրոնական արժեքները։

Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, նշելով, որ Ղուրանի այրումը ցույց է տալիս իսլամաֆոբների և օտարերկրացիների մտահոգությունը, Շվեդիայի կառավարությանը հորդորել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պատասխանատվության կանչելու այս գործողության հեղինակներին, մեծացնել միջազգային ջանքերը՝ նման գործողությունները կանխելու համար ու և աջակցել իսլամաֆոբիայի դեմ պայքարին:

Արաբական և իսլամական շատ երկրներ նույնպես խստորեն դատապարտել են այս արարքը։