Մեկնաբանություն- Եվրասիայի նոր քայլը՝ Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու համար
Եվրասիական տնտեսական միության առեւտրի նախարար Անդրեյ Սլինովը հայտարարել է մոտ ապագայում Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման մասին։
Անդրեյ Սլինովը շատ կարևոր է համարել Իրանի հետ ԵՏՄ-ի վերջին բանակցությունները որոշ հարցերի լուծման համար և հայտարարել. «Մենք վստահ ենք, որ մոտ ապագայում այդ համաձայնագիրը կստորագրվի։ Եվրասիական տնտեսական միության այս բարձրաստիճան պաշտոնյան ասել է. «Այս բանակցությունների հիմնական օրակարգը Իրանի և Եվրասիայի, հատկապես Ռուսաստանի միջև մաքսատուրքերի չեղարկումն է»։ Եվրասիական տնտեսական միության առեւտրի նախարարի հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունը պայմանավորվել են հիմնական ոլորտների մեծ մասի շուրջ։ Եվրասիայի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը երկու կողմերի միջև վերջին մի քանի տարիների համաձայնագրերից մեկն է միայն։ Կարծես թե Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրատնտեսական համագործակցության մեծ մասը կիրականացվի այս համաձայնագրի շրջանակներում։ Փաստորեն, որոշվել է, որ Իրանն ու Եվրասիական երկրները կնպաստեն փոխադարձ համագործակցությանը այս համաձայնագրի շրջանակներում՝ ստեղծելով ազատ առևտրի գոտիներ։
Եվրասիական միության պաշտոնյաները վերջին մի քանի տարիների ընթացքում բանակցությունների տասնյակ փուլեր են անցկացրել Իրանի հետ։ Այս բանակցությունների անցկացումը իմաստավորում է Թեհրանի կարևորությունը Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համար։ Նույն համատեքստում Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության միջազգային հարաբերությունների և առևտրային համաձայնագրերի խորհրդատու Սեյյեդին անցյալ ապրիլին ասել էր.«Այս փուլի բանակցությունները վերաբերում են երկու կողմերի ապրանքացանկերին։ Այս բանակցությունները կայացել են Իրանի ներկայացուցիչների և Եվրասիական միության անդամ հինգ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ»։
Սեյյեդին ասել է.«Ազատ առևտրի պայմանագրով նախատեսված էր, որ երկու կողմերի ապրանքների մոտ 80%-ի սակագինը աստիճանաբար կհասցվի զրոյի, իսկ մնացած 20%-ի սակագինը կմնա անփոփոխ։ Ներկայումս համաձայնագրի տեքստը մեծ մասամբ վերջնական տեսքի է բերվել, և դրանում մնացել են մի քանի բան, որոնք պահանջում են ավելի շատ քննարկում»:
Իրանի և Եվրասիական միության միջև ապրանքաշրջանառության արժեքը 2019 թվականին կազմել է երկու միլիարդ 400 միլիոն դոլար, որը 2021 թվականին հասել է հինգ միլիարդ դոլարի։ Իրանի և Եվրասիայի միջև առևտրի արժեքից մոտ 4 միլիարդ դոլարը կապված է գյուղատնտեսական արտադրանքի հետ, վերջին տարիներին աճել է նաև արդյունաբերական տեխնիկայի առևտուրը։
Իրանը եվրասիական երկրներ է արտահանել նաև մեքենաներ, մետաղական նյութեր և հանածոներ։ Կողմերի միջև նախկին համաձայնագիրը ազատ առևտրի համաձայնագրի վերածվելու դեպքում, Իրանի և Եվրասիայի միջև ապրանքների մոտ 80%-ի առևտրային սակագինը կզրոյանա։ Այս հարցը կմեծացնի փոխադարձ առեւտրի ծավալը։ Որովհետև Եվրասիական տնտեսական միությունը մինչ այսօր նման մեծ ծավալի համաձայնագիր օրակարգում չի ունեցել։ Մյուս կողմից, անդամ երկրների, այդ թվում Ռուսաստանի պաշտոնյաների աջակցությունն այս միությանն Իրանի անդամակցության նկատմամբ, ինչպես նաև Իրանի առևտրային մասնաբաժնի ավելացումը և նրա աշխարհաքաղաքական դիրքի բարձրացումը Հարավային Կովկասում՝ միջանցքների զարգացման համար կարող են հիմք հանդիսանալ այս միությանը Իրանի լիիրավ անդամակցության համար։