ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների բացասական ազդեցությունն Իրանի դեղորայքի և բժշկության ոլորտի վրա
(last modified Wed, 25 Jan 2023 12:47:36 GMT )
Հունվար 25, 2023 16:17 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների բացասական ազդեցությունն Իրանի դեղորայքի և բժշկության ոլորտի վրա

Իրանի Կարմիր մահիկի ղեկավարը անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից սահմանված դաժան պատժամիջոցների կործանարար ազդեցությանն Իրանի դեղորայքի և բժշկության ոլորտի վրա։

ԱՄՆ-ի կառավարության պատժամիջոցները վերջին տարիներին ամենաբացասական ազդեցությունն են թողել Իրանի դեղորայքի և  բժշկության ոլորտի վրա։

Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը Բեյրութում  կայացած Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների ղեկավարների խորհրդաժողովի ժամանակ ասել է.«Դաժան պատժամիջոցներն ազդել են Կարմիր մահիկի մարդասիրական գործունեության վրա և կանխել բնակչության պարտավորությունների արդյունավետ կատարումը ներքին և միջազգային մակարդակներում»։

Նա հավելել է.«Պատժամիջոցների ազդեցության դեպքերից են՝ բանկերի չհամագործակցելը  գումար փոխանցելու և տեղափոխելու համար, դեղերի և բժշկական սարքավորումների ներմուծման ճանապարհին ստեղծված խոչընդոտը, բժշկական օգնության պարագաներ և սարքավորումներ գնելու և փոխանցելու արգելքը, ինչպես նաև օդային փրկության համար ուղղաթիռների և հարակից սարքավորումների, որոնողական սարքերի գնման հնարավորության բացակայությունը»:

Քոլիվանդն ասել է. «Պետք է անհապաղ լուրջ քայլեր ձեռնարկվել պատժամիջոցների վերաբերյալ»։