Ցանկալի է կիսել Իրանի և Հայաստանի փորձը սոցիալական աջակցության հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i192026-Ցանկալի_է_կիսել_Իրանի_և_Հայաստանի_փորձը_սոցիալական_աջակցության_հարցում
Թեհրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ասել է. «Մենք շատ ենք ցանկանում կիսել Իրանի և Հայաստանի փորձը սոցիալական աջակցության հարցում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2023 12:49 Asia/Tehran
  • Ցանկալի է կիսել Իրանի և Հայաստանի փորձը սոցիալական աջակցության հարցում

Թեհրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ասել է. «Մենք շատ ենք ցանկանում կիսել Իրանի և Հայաստանի փորձը սոցիալական աջակցության հարցում»։

Իրանի կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովման  նախարարության միջազգային հարցերով գլխավոր տնօրեն՝ Համիդ Ֆորուզանի հետ հանդիպմանը, Արսեն Ավագյանը բարձր է գնահատել այս հանդիպման անցկացումը,  և անդրադարձել է երկու երկրների ընկերությունների երկկողմ համագործակցությանը։

Ավագյանը հավելել է.-« Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովման  նախարարությունում  կա մեծ ներուժ,որը կարող է իրականացնել երկու երկրների ցանկությունը փոխանակումների ընդլայնման ուղղությամբ»:

Այս հանդիպմանը, կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարության միջազգային հարցերով գլխավոր տնօրենը նաև ասել է.-«Այս նախարարությունը լրջորեն պատրաստ է համագործակցել և ընդլայնել փոխգործակցությունը բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետ»։

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի  պատմական պատմությանը, կառուցողական և փոխադարձ մշակութային-քաղաքակրթական հարաբերություններին, Համիդ Ֆորուզանն ասել է.-«Երկու երկրների հարաբերությունները բարեկամական են և միշտ առաջ են ընթանում դրական տրամադրվածությամբ»։