ԱՄՆ հրամանատարական կենտրոնը Արևմտյան Ասիայում թիրախավորվել է ԻՀՊԿ Խեյբարշեքան հրթիռներով
https://parstoday.ir/hy/news/iran-i247758-ԱՄՆ_հրամանատարական_կենտրոնը_Արևմտյան_Ասիայում_թիրախավորվել_է_ԻՀՊԿ_Խեյբարշեքան_հրթիռներով
Pars Today - Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է. Արևմտյան Ասիայում՝ Հորդանանի Ալ-Ազրակում ԻՀՊԿ-ի Խեյբարշեքան բալիստիկ հրթիռների թիրախ են դարձել ԱՄՆ-ի նոր հրամանատարական և հսկողության կենտրոնը, ինչպես նաև Ամերիկյան կործանիչների պահման անգարը։
(last modified 2026-07-16T12:49:44+00:00 )
Հուլիս 16, 2026 16:16 Asia/Tehran
  • ԱՄՆ հրամանատարական կենտրոնը Արևմտյան Ասիայում թիրախավորվել է ԻՀՊԿ Խեյբարշեքան հրթիռներով
    ԱՄՆ հրամանատարական կենտրոնը Արևմտյան Ասիայում թիրախավորվել է ԻՀՊԿ Խեյբարշեքան հրթիռներով

Pars Today - Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է. Արևմտյան Ասիայում՝ Հորդանանի Ալ-Ազրակում ԻՀՊԿ-ի Խեյբարշեքան բալիստիկ հրթիռների թիրախ են դարձել ԱՄՆ-ի նոր հրամանատարական և հսկողության կենտրոնը, ինչպես նաև Ամերիկյան կործանիչների պահման անգարը։

Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը՝ Pars Today-ը հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարության մեջ նշել է.

«Հորդանանի պատվարժան և ազնիվ ժողովուրդ։ Անցյալ գիշեր ԱՄՆ-ի մանկասպան բանակը, Հորդանանում գտնվող ավիաբազաների միջոցով, թիրախավորել է Իրանի տարբեր մասերը, այդ թվում՝ մանկական քաղցկեղի հիվանդանոցի տարածքը, որի պատճառով այնտեղից տարհանվել է քաղցկեղով հիվանդ 121 երեխա։ Սա Հորդանանում գտնվող բազաների միջոցով ամերիկյան առաջին ոճրագործությունը չէ։ Նախկինում ևս Մինաբի տարրական դպրոցի վրա ամերիկյան հարձակման ժամանակ 168 երեխա մասնատվել էր։ Այս ագրեսիաներին ի պատասխան, «Նասր 2» գործողության ութերորդ ալիքի ընթացքում Իրանի ԻՀՊԿ-ի մարտիկները Խեյբարշեքան բալիստիկ հրթիռներով թիրախավորել և ոչնչացրել են  Արևմտյան Ասիայում Հորդանանի Ալ-Ազրակում գտնվող ընդարձակ բազայում նոր ամերիկյան հրամանատարական և վերահսկման կենտրոնը, ինչպես նաև  ամերիկյան կործանիչների պահման անգարը։

Հորդանանի պատվախնդիր ժողովուրդ, դուք ավելի մոտիկից եք զգացել Միացյալ Նահանգների և սիոնիստների հանցագործությունները, քան որևէ այլ ազգ։ Թույլ մի տվեք, որ Հորդանանի սուրբ երկիրը, որը մարգարեական երկիր է, օգտագործվի երեխաների դեմ ոճրագործությունների համար։ Օգտագործեք ցանկացած միջոց՝ վնասելու ամերիկյան շահերին և մաքրելու ձեր երկիրը ամերիկացի օկուպանտների պղծությունից։