Պահակազորի ծովուժի հրամանատարները պարգևատրվել են «Հաղթանակի» շքանշանով
https://parstoday.ir/hy/news/iran-i1921-Պահակազորի_ծովուժի_հրամանատարները_պարգևատրվել_են_Հաղթանակի_շքանշանով
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը ամերիկացի ոտնձգիչների ձերբակալողներին պարգևատրել է «Հաղթանակի» շքանշանով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2016 14:36 Asia/Tehran
  • Պահակազորի ծովուժի հրամանատարները պարգևատրվել են «Հաղթանակի» շքանշանով

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը ամերիկացի ոտնձգիչների ձերբակալողներին պարգևատրել է «Հաղթանակի» շքանշանով:

Իսլամական հեղափոխության պահակազորի մի խումբ հրամանատարներ, ովքեր դերակատարություն էին ունեցել ամերիկացի ոտնձգիչ ծովայինների ձերբակալման գործում, հեղափոխության մեծահարգ առաջնորդի ձեռամբ պարգևատրվել են «Հաղթանակի» շքանշանով:

Իսլամական հեղափոխության պահակազորի ծովուժի հրամանատար գեներալ Ֆադավին և մի քանի այլ հրամանատարներ, ովքեր Պարսից Ծոցի Ֆարսի կղզու մերձակա տարածքային ջրերում իրականացրած սխրալի գործողության արդյունքում ձերբակալել էին ամերիկացի ոտնձգիչ ծովայիններին մեծահարգ առաջնորդի ձեռամբ պարգևատրվել են «Հաղթանակի» շքանշանով:

Մեծահարգ առաջնորդը նույնպես համաձայնել է գործողության մասնակից մյուս հրամանատարներին և պահակազորայիններին խրախուսելու համար նրանց աստիճանը բարձրացնելու Զինված ուժերի գլխավոր շտաբի դիմումին:

ԱՄՆ-ի ռազմական երկու նավակները, որոնք վերջերս ապօրինի կերպով անցել էին Իրանի ջրային սահմանները ձերբակալվել էին պահակազորի ծովուժի կողմից:

ԱՄՆ-ի ծովուժի մի խումբ հրամանատարներ այդ երկու նավակների առգրավումը համարել են խայտառակ պարտություն Վաշինգտոնի համար: