Իրանն ընդգծել է Սիրիայում Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողություններին վերջ դնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i192104-Իրանն_ընդգծել_է_Սիրիայում_Սիոնիստական_ռեժիմի_ագրեսիվ_գործողություններին_վերջ_դնելու_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչն ասել է.-«Անվտանգության խորհուրդը պետք է ստիպի Սիոնիստական ​​ռեժիմին դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2023 14:45 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է Սիրիայում Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողություններին վերջ դնելու անհրաժեշտությունը

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչն ասել է.-«Անվտանգության խորհուրդը պետք է ստիպի Սիոնիստական ​​ռեժիմին դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ամիր Սաիդ Իրավանին ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

«Ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է Սիրիայի և տարածաշրջանի համար», ասել է Իրավանին։

Նա հստակեցրել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ռեժիմի վերջին ահաբեկչական հարձակումները Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա, որոնք միջազգային օրենքների ակնհայտ խախտում են»։

Իրավանին ասել է. -«Հաշվի առնելով Սիրիայում հումանիտար ծանր իրավիճակը՝ Իրանը ողջունում է 2023 թվականի հունվարի 9-ին  թիվ 2672 բանաձևի ընդունումը և այն համարում է կարևոր քայլ՝ Սիրիայի հրատապ կարիքներին վերահասու լինելու ուղղությամբ»:

Նա հավելել է. -«Մենք աջակցում ենք դիվանագիտական ​​հարաբերությունների բարելավմանը, քանի որ համոզված ենք, որ անվտանգ և կայուն Սիրիան, այդ երկրի ժողովրդի,  տարածաշրջանի և աշխարհի  օգտին է»: