Իրանն ընդգծել է Սիրիայում Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններին վերջ դնելու անհրաժեշտությունը
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ասել է.-«Անվտանգության խորհուրդը պետք է ստիպի Սիոնիստական ռեժիմին դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ամիր Սաիդ Իրավանին ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
«Ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է Սիրիայի և տարածաշրջանի համար», ասել է Իրավանին։
Նա հստակեցրել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ռեժիմի վերջին ահաբեկչական հարձակումները Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա, որոնք միջազգային օրենքների ակնհայտ խախտում են»։
Իրավանին ասել է. -«Հաշվի առնելով Սիրիայում հումանիտար ծանր իրավիճակը՝ Իրանը ողջունում է 2023 թվականի հունվարի 9-ին թիվ 2672 բանաձևի ընդունումը և այն համարում է կարևոր քայլ՝ Սիրիայի հրատապ կարիքներին վերահասու լինելու ուղղությամբ»:
Նա հավելել է. -«Մենք աջակցում ենք դիվանագիտական հարաբերությունների բարելավմանը, քանի որ համոզված ենք, որ անվտանգ և կայուն Սիրիան, այդ երկրի ժողովրդի, տարածաշրջանի և աշխարհի օգտին է»: