Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել
https://parstoday.ir/hy/news/iran-i192350-Թեհրանում_Ուկրաինայի_գործերի_ժամանակավոր_հավատարմատարն_Իրանի_արտաքին_գործերի_նախարարություն_է_կանչվել
Ուկրաինայի նախագահի խորհրդականի միջամտողական և լարվածություն հրահրող հայտարարություններից և Սպահանում պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության համալիրի վրա հարձակմանը այս երկրի մասնակցության անուղղակի ընդունումից հետո, Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2023 13:30 Asia/Tehran
  • Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել

Ուկրաինայի նախագահի խորհրդականի միջամտողական և լարվածություն հրահրող հայտարարություններից և Սպահանում պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության համալիրի վրա հարձակմանը այս երկրի մասնակցության անուղղակի ընդունումից հետո, Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակի հայտարարություններից և Սպահանում պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության համալիրի վրա կատարված հարձակմանը այս երկրի մասնակցության անուղղակի ընդունումից հետո Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։

Երեկ (կիրակի) Ուկրաինայի նախագահի խորհրդականը Twitter-ի իր անձնական էջում գրառում կատարելով, որդեգրելով Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքական և լրատվական շրջանակների առաջարկած պիղծ մոտեցումը, հայտարարեց Սպահանում ՊՆ օբյեկտի դեմ իրականացված հարձակման մեջ  Կիևի մասնակցության մասին:

Շաբաթ երեկոյան, Սպահանում ՊՆ արտադրամասային համալիրներից մեկը անհաջող հարձակման է ենթարկվել միկրո-անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնցից մեկը խոցվել է համալիր հակաօդային պաշտպանության կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական թակարդներում և պայթել։