Քանանի Չաֆին քննադատել է մարդու իրավունքների հարցում Ավստրալիայի կողմից երկակի ստանդարտների կիրառումը
Իրանի ԱԳՆ խոսնակը քննադատել է Ավստրալիայում միգրանտների մահվան իրարահաջորդ դեպքերը և բանտերում գրանցված 500 բնիկների մահը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Միգրանտների մահվան դեպքերի շարունակությունը և ավստրալական բանտերում 500 բնիկների մահը կարող է լինել միայն մարդու իրավունքների խախտումների այսբերգի գագաթը»։
Անդրադառնալով Արևմուտքում երկակի ստանդարտների կիրառմանը, Նասեր Քանանին հավելել է. «Արդյոք միջազգային հանրությունը պատասխանատվության կենթարկի՞ Կանբերային»։
Ավելի վաղ, արձագանքելով Իրանի դեմ Ավստրալիայի սահմանած պատժամիջոցներին, Քանանին գրել էր. «Ավստրալիայի նոր հակաիրանական քայլը տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ այս երկրի կառավարությունը երկար տարիներ համակարգված կերպով ոտնահարում է ավստրալացի բնիկների, բանտարկյալների և միգրանտների հիմնական իրավունքները, և ապաստան է տվել հակաիրանական անջատողական և ահաբեկչական խմբավորումների անդամներին»:
Քանանի Չաֆին հայտարարել է, որ վերջին տասնամյակում միջազգային կազմակերպությունները բազմաթիվ փաստագրական զեկույցներ են հրապարակել Ավստրալիայում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ:
Նա ընդգծել է. «Վերջերս այս երկիրը խախտել է մարդու իրավունքների իր պարտավորությունները՝ թույլ չտալով Խոշտանգումների կանխարգելման միջազգային կոմիտեի անդամներին այցելել միգրանտների կալանավայրեր, որպեսզի գաղտնի պահի նրանց նկատմամբ վերաբերմունքը: