ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար. Իրանը լիովին ճանաչում է իր թշնամիներին
https://parstoday.ir/hy/news/iran-i192510-ԻՀՊԿ_ի_գլխավոր_հրամանատար._Իրանը_լիովին_ճանաչում_է_իր_թշնամիներին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է. «Մենք ի զորու ենք ներթափանցել թշնամու սրտի խորքը, մենք փորձարկել ենք բոլոր սպառնալիքները և չենք մտահոգվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2023 14:22 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար. Իրանը լիովին ճանաչում է իր թշնամիներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է. «Մենք ի զորու ենք ներթափանցել թշնամու սրտի խորքը, մենք փորձարկել ենք բոլոր սպառնալիքները և չենք մտահոգվում»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին չորեքշաբթի օրը Թեհրանում աշխարհազորային ուժերի թվային բովանդակության արտադրության չորրորդ ազգային միջոցառման ավարտին, անդրադառնալով տարածաշրջանում Իրանի դիրքին և Իսլամական Հանրապետության պաշտպանական հզորության բարձրացմանը, ասել«Պատերազմը ռազմական հարթությունից փոխվել է տնտեսական և մշակութային հարթության: Թեև թշնամիները սպանեցին իրանցի գիտնականներին և տնտեսական պատժամիջոցներով փորձեցին կաթվածահար անել Իրանի ժողովրդին, սակայն նրանց բոլոր ծրագրերը ձախողվեցին»:

Շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը և նշելով, որ Իրանը հատուկ ռազմավարական դիրքի շնորհիվ ԱՄՆ-ի հեգեմոն նպատակների իրագործման վայր էր դարձել, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը ասել է, որ ամերիկացիները չէին կարող պատկերացնել, որ Իրանը դուրս կգա իրենց քաղաքական շրջանակից։