Փետրվար 04, 2023 17:42 Asia/Tehran
  • Իրանը վերանորոգում է Վենեսուելայի ամենամեծ նավթավերամշակման համալիրը

Իրանի նավթի բաշխման և վերամշակման ազգային ընկերությունը շուտով կսկսի Վենեսուելայի խոշորագույն նավթավերամշակման համալիրի 100-օրյա վերանորոգումը, որպեսզի մեծացնի երկրի հում նավթի վերամշակման հզորությունը և վառելիքի արտադրությունը:

Վենեսուելայի պետական ​​նավթային ընկերությունը և Իրանի նավթի վերամշակման և բաշխման ազգային ընկերությունը պայմանավորվել են  վերջ դնել  ԱՄՆ-ի վերամշակման տեխնոլոգիայից  Վենեսուելայի կախվածությանը , ավելացնել վառելիքի արդյունահանումը «Պարագվա»-ի նավթավերամշակման գործարանում և վերանորոգել  Վենեսուելայի խոշորագույն նավթավերամշակման համալիրը:

Չնայած աշխարհում հում նավթի ամենամեծ պաշարներից մեկն ունենալուն, վերջին տարիներին Վենեսուելան  նավթավերամշակման գործարանների աշխատանքի խափանման պատճառով բենզինի և դիզելային վառելիքի արտադրության խնդրի առաջ է կանգնել։ 

Վենեսուելայի հետ հարաբերություններն ամրապնդելու նպատակով Իրանը այս երկիր է արտահանել հում նավթ և նավթի կոնդենսատ, պահեստամասեր և հումք Վենեսուելայի հին վերամշակման ցանցի համար՝ օրական մեկ միլիոն 300 հազար բարել հզորությամբ։

 

Պիտակ