Ղալիբաֆ. Իսլամական խորհրդարանների միության նիստում իսլամական երկրների միասնությունը կարևոր իրադարձություն էր
https://parstoday.ir/hy/news/iran-i192768-Ղալիբաֆ._Իսլամական_խորհրդարանների_միության_նիստում_իսլամական_երկրների_միասնությունը_կարևոր_իրադարձություն_էր
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Ալժիրում կայացած՝ Իսլամական խորհրդարանների միության նիստում իսլամական երկրների միասնությունը կարևոր իրադարձություն էր»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2023 07:13 Asia/Tehran

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Ալժիրում կայացած՝ Իսլամական խորհրդարանների միության նիստում իսլամական երկրների միասնությունը կարևոր իրադարձություն էր»։

Վերջերս Ալժիրում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական միության 17-րդ համաժողովին ներկա էին խորհրդարանների 18 նախագահներ և 40 պատվիրակություններ՝ իսլամական երկրների խորհրդարաններից։
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, խորհրդարանի կիրակի օրվա դռնբաց նիստում հայտարարել է. «Իսլամական խորհրդարանների միությունը միաձայն դատապարտել է Հորդանան գետի արեւմտյան ափին Սիոնիստական ռեժիմի վերջին գործողությունները»:
Ղալիբաֆը նշել է. «Այս հանդիպման մյուս կարևոր ձեռք բերումն իսլամական երկրների միասնությունն էր՝ ընդդեմ եվրոպական երկրների հակաիսլամական գործողությունների: Այդ կապակցությամբմ, ըդնունվեց բանաձև, որում դատապարտվում են իսլամական սրբությունների, ներառյալ՝ սուրբ Ղուրանի անարգումը և իսլամական առաջնորդներին ուղղված վիրավորանքը»:
Ըստ Ղալիբաֆի. «Իսլամական երկրների խորհրդարանները վճռականորեն մերժել են Եվրախորհրդարանի միջամտությունն իսլամական երկրների, այդ թվում՝ Իրանի ներքին գործերին: Հուսով ենք, որ իսլամական երկրները միասնությամբ և համագործակցությամբ կշարժվեն նոր աշխարհակարգում նոր ուժ ստեղծելու ուղղությամբ»։