Արա Շահվերդյանը կարեվորել է տնտեսության զարգացման ուղղությամբ տարանցման ներուժի իրացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i192806-Արա_Շահվերդյանը_կարեվորել_է_տնտեսության_զարգացման_ուղղությամբ_տարանցման_ներուժի_իրացման_անհրաժեշտությունը
Անդրադառնալով երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ տարանցման ներուժի իրացման կարեվորությանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եվ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը շեշտել է, որ այն կարող է ապահովել կառավարության եկամուտների աճ, կայուն զբաղվածություն եվ տնտեսական պատժամիջոցների ազդեցության նվազեցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2023 15:02 Asia/Tehran
  • Արա Շահվերդյանը կարեվորել  է տնտեսության զարգացման ուղղությամբ տարանցման ներուժի իրացման անհրաժեշտությունը

Անդրադառնալով երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ տարանցման ներուժի իրացման կարեվորությանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եվ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը շեշտել է, որ այն կարող է ապահովել կառավարության եկամուտների աճ, կայուն զբաղվածություն եվ տնտեսական պատժամիջոցների ազդեցության նվազեցում:

«Համալիր ծրագրով անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային ենթակառուցվածքների բացը եվ ավարտին հասցնել երկաթուղային միջանցքներն, իսկ ավտոմոբիլային ճանապարհով մենք էլ ավելի կամրապնդենք Իրանի տարանցիկ դիրքերը տարածաշրջանում»,- նշել է Արա Շահվերդյանը՝ «Խանէ Մելլաթ» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում:

«Իրանի աշխարհաքաղաքական դիրքը գտնվում է հյուսիս-հարավ, արեվելք-արեվմուտք առեվտրային միջանցքների խաչմերուկում, եվ այդ եզակի կարգավիճակը կարող է կարեվոր դեր խաղալ Չինաստան-Հնդկաստանի եվ Արեվմուտքի ու Եվրոպայի, ինչպես նաեվ Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եվ Պարսից ծոցի հարավային հատվածների, ինչպես նաեվ Աֆրիկյան երկրների միջեվ ապրանքների տարանցումն ապոհովելու ուղղությամբ»,- նշել է նա:

Անդրադառնալով երկրի տնտեսության մեջ տարանցման կարեվորությանը, նա ընդգծել է, մասնավորապես՝ տարանցման ներուժի զարգացման նշանակությունը՝ կառավարության եկամուտների ավելացման, կայուն զբաղվածության ապահովման եվ տնտեսական պատժամիջոցների ազդեցության նվազեցման գործում եվ նշել, որ երկրի ներկա պայմաններում այն կարող է զարգացման եվ  առաջընթացի կարեվոր գործոն դառնալ: