Իրանի ըմբշամարտի հավաքականն արժանացել է Զագրեբում կայացած մրցաշարի չեմպիոնի կոչմանը
Փետրվար 06, 2023 06:03 Asia/Tehran
Ամիր Ղասեմի Մանջեզիի բրոնզե մեդալով, Զագրեբում կայացած ըմբշամարտի մրցաշարու, Իրանի հավաքականի 18 ըմբիշները նվաճեցին ընդհանուր առմամբ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ և արժանացան չեմպիոնի տիտղոսին:
Փետրվարի 3-5-ը Խորվաթիայի Զագրեբում անցկացվեցին ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցումները:
Մրցաշարի ավարտին, Իրանի հավաքականը, 195 միավորով, նվաճեց չեմպիոնական կոչումը: Հունգարիայի և Ադրբեջանի հավաքականները, 80-ական միավորներով, կիսեցին երրորդ հորիզոնականը: