Աշխարհազորային ուժերի հզորության ցուցադրումը Թեհրանում 12000 աշխարհազորայինների համահավաքով
https://parstoday.ir/hy/news/iran-i192852-Աշխարհազորային_ուժերի_հզորության_ցուցադրումը_Թեհրանում_12000_աշխարհազորայինների_համահավաքով
Առաջնորդի հետ ուխտը վերանորոգելու և աշխարհազորային ուժերի գումարտակների ուժն ու հզորուկությունը ցույց տալու նպատակով Թեհրանում տեղի է ունեցել 12 հազար աշխարհազորայինների հավաք՝ վիլայաթի պաշտպանների մեծ զորավարժություն նշանաբանով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2023 13:21 Asia/Tehran

Առաջնորդի հետ ուխտը վերանորոգելու և աշխարհազորային ուժերի գումարտակների ուժն ու հզորուկությունը ցույց տալու նպատակով Թեհրանում տեղի է ունեցել 12 հազար աշխարհազորայինների հավաք՝ վիլայաթի պաշտպանների մեծ զորավարժություն նշանաբանով:

Երկուշաբթի օրը Թեհրանի կորպուսի վարչությունների և նախարարությունների «Բասիջ»-ի կազմակերպությունը կազմակերպել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնիի և իսլամական հեղափոխության նահատակների հիշատակի արարողությունը: Այս արարողության ժամանակ 12000 «Բասիջի» անդամներ հավաքվել էին Թեհրանի «Ազատության» համալիրում՝ վերականգնելու իրենց ուխտը արաջնորդի հետ և ցուցադրելու աշխարհազորային ուժերի գումարտակների ուժն ու հզորությունը:

Այս հավաքն անցկացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու Եվրախորհրդարանի հակաիրանական որոշման և ֆրանսիական Charlie Hebdo հրատարակության կողմից վիրավորական բովանդակության հրապարակումից հետո։