Տեղի է ունեցել Իրանի բանակի ռազմաօդային ուժերի ստորգետնյա ավիաբազայի շնորհանդեսը
Տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի առաջին ստորգետնյա ավիաբազայի շնորհանդեսը: Ստորգետնյա ավիաբազան կոչվում է «Օղաբ(Արծիվ) -44»:
Իրանի բանակի «Օղաբ-44» տակտիկական ավիաբազա են այցելել՝Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին և Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին:

Իրանի բանակի այս ավիաբազան հնարավորություն ունի ընդունելու և շահագործելու բանակի ռազմաօդային ուժերի բոլոր տեսակի կործանիչներ և ռմբակոծիչներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։
«Օղաբ- 44» տակտիկական ավիաբազան ունենալով տագնապի ազդանշան, հրամանատարական կետ, կործանիչների անգարներ, օդանավերի վերանորոգման ու պահպանման կենտրոններ, նավիգացիոն և օդանավակայանի սարքավորումներ, վառելիքի տանկեր և այլ հնարավորություններ, կարող է ընդունել Իրանի ռազմաօդային ուժերի բոլոր տեսակի կործանիչները՝ հանձնարարված առաջադրանքները կատարելու համար։

Այս ընդարձակ ստորգետնյա բազան նաև հնարավորություն կունենա ընդունելու և օպերատիվորեն օգտագործելու Իրանի ռազմաօդային ուժերի նոր կործանիչները։

Ըստ կարիքների և բարձր անվտանգության գործոնով` տարբեր վայրերում այս բազաների կառուցումը հնարավորություն է տալիս անակնկալ օդային գործողություններ իրականացնել թշնամիների սպասածից հեռու վայրից և ժամանակից:

Կործանիչներն անվտանգ վայրերում պահելով և նրանց էլեկտրոնային պատերազմի համակարգերով, ռումբերով և «Յասին», «Ղայեմ» և «Ասեֆ» հրթիռներով զինելով, այս բազաները հնարավորություն են տալիս ապահովել հեռահար գործողություններ և մեծացնել հեռավոր թիրախների ռազմավարական հեռահարությունը: