Գեներալ-մայոր Բաղերի. Իրանը հեշտ թիրախ չէ ագրեսորների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i192942-Գեներալ_մայոր_Բաղերի._Իրանը_հեշտ_թիրախ_չէ_ագրեսորների_համար
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը «Օղաբ (Արծիվ)-44» բազա այցելության ժամանակ ասել է, որ Իրանը հեշտ թիրախ չի լինի ագրեսոր թշնամու համար։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Փետրվար 07, 2023 14:21 Asia/Tehran

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը «Օղաբ (Արծիվ)-44» բազա այցելության ժամանակ ասել է, որ Իրանը հեշտ թիրախ չի լինի ագրեսոր թշնամու համար։

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը երեքշաբթի օրը բացեցին իրենց առաջին ստորգետնյա ավիաբազան, որը կոչվում է «Օղաբ 44»:

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին բազա կատարած այցի ընթացքում բանակի հրամանատարներին և անձնակազմին հայտարարել է, որ հակառակորդի հետ գործ ունենալու համար, բացի ակտիվ պաշտպանությունից, անհրաժեշտ է ունենալ անվտանգ, անթափանց, անմատչելի և անխորտակելի ստորգետնյա հիմքեր:

 

Ընդգծելով մարտավարական բազաների կառուցման գործընթացը շարունակելը գեներալ Բաղերին ասել է.«Իրանում անվտանգ բազաների կառուցումը, որի մի քանի օրինակներից մեկն է այս բազան, կշարունակվի, որպեսզի թշնամին ավելի ու ավելի հուսահատվի Իրան հաջող ներխուժումից, և Իսլամական Հանրապետության զսպող ուժը դառնա ավելի ուժեղ, ավելի կանգուն և ավելի կայուն իրանցիների անվտանգության և խաղաղության համար:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ «Օղաբ 44» բազան գտնվում է լեռների տակ, որտեղ ոչ մի ռումբ կամ զենք արդյունավետ չէ, և այն ունի Իրանի ռազմաօդային ուժերի ռազմավարական տեխնիկան և սպառազինությունը պահպանելու հնարավորություն և բարելավում է թշնամիներին ճնշող ուժի գործառնական կարողությունը:

Գեներալ Բաղերին հստակեցրել է.«Սիոնիստական ​​ռեժիմը նույնպես փորձում է օգտագործել Իրանի շրջակայքում գտնվող բազաները, և Իրանը հայտարարել է, որ եթե աշխարհի որևէ երկրի բազան օգտագործվի ԻԻՀ-ի վրա հարձակվելու համար, բացի Սիոնիստական ​​ռեժիմից, այդ բազան նույնպես կենթարկվի ծանր հարձակման: