Իրանի ՊՆ. Իրանի Իսլամական Հանրապետությունն ամրապնդել է իր հզորության տարրերը
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գրանցած ակնառու առաջընթացի շնորհիվ ամրապնդել է իր հզորության տարրերը՝ երկրում իշխող քաղաքական կայունության ոլորտում»։
Չորեքշաբթի օրը, Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության սահմանապահ հրամանատարությունը 70 տեսակի նավերով համալրելու արարողության ժամանակ, նշելով, որ Իրանը միշտ խաղաղության և կայունության է ձգտում աշխարհում, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին ասել է.«Ապավինելով ներքին ուժին,զինված ուժերը կարողացել են առաջընթաց գրանցել: Իրանի սահմանապահ ուժերի համալրումը տարատեսակ նավերով, բազմաթիվ ձեռքբերումներ կունենա ահաբեկիչների և թմրանյութերի դեմ պայքարում»:

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում ոստիկանական ուժերի սահմանապահ նավատորմն առաջադեմ նավերով համալրելու արարողության ժամանակ, Պաշտպանության նախարարության արդյունաբերության ոլորտի մասնագետների կառուցած 23 ոտնաճափ երկարությամբ 60 «Պարսից ծոց» դասի նավեր, «6 HSC» Արվանդ դասի 6 նավեր, և 60 ոտնաչափ երկարությամբ «Հեյդար» դասի չորս նավեր միացել են ոստիկանության հրամանատարության սահմանապահ նավատորմին:
Այս նավերի առաքելությունը Պարսից ծոցի և Կասպից ծովի ջրերում պարեկություն իրականացնելն է և Իսլամական Իրանի ջրային սահմանների պաշտպանությունը։