Իրանի Իսլամական Հանրապետության բանակը դաշտային հիվանդանոց է ուղարկել Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններ
(last modified Thu, 09 Feb 2023 12:09:51 GMT )
Փետրվար 09, 2023 15:39 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետության բանակը դաշտային հիվանդանոց է ուղարկել  Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններ

Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններ դաշտային հիվանդանոց ուղարկելու մասին։

Բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին ասել է. -«Անկարայի  խնդրանքով Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի առաջին դաշտային հիվանդանոցն ուղարկվել է  Թուրքիայի  երկրաշարժից տուժած  հարավային շրջաններ»։

Իրանի ռադիոհեռուստատեսության  լրատվական ծառայությանը տված հարցազրույցում բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հավելել է. «Այս դաշտային հիվանդանոցն  ունի 50 մահճակալ՝ ներառյալ շտապօգնության բաժանմունք, վիրահատարան, դեղատուն, լաբորատորիա և այլն»։

Նա ասել է. «Այս հիվանդանոցից բացի, Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններ է ուղարկվել վիրաբուժական, օրթոպեդիկ, մանկաբուժական, ինֆեկցիոն, շտապ բժշկության, բուժքույրական, մանկաբարձության և վիրահատական ոլորտների 60 բժիշներից բաղկացած  խումբ»։